04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2, 2016

«Միայնակ գայլի» ընտանիքի համար 30 հազար դոլար է հանգանակվել. Դրամահավաք է սկսվել նաեւ Պավլիկ Մանուկյանի ընտանիքի համար

«Աջակցություն Պավլիկ եւ Արամ Մանուկյանների ընտանիքին» նախաձեռնությունն այսօր ՝ օգոստոսի 2-ին, Երեւանի Ազատության հրապարոկւմ դրամահավաք է սկսել՝ «Սասնա ծռերի» անդամներ Պավլիկ եւ Արամ Մանուկյանների ընտանիքին օգնելու համար: Դրամահավաքը սկսվել է այսօր ժամը 12:00-ից սկսած, շարունակվելու է մինչեւ օգոստոսի 3-ը, ժամը  23:00-ն : «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար էլ Gofundme.com կայքում մեկնարկած […]

Եվրոպացին, լսելով «տեռոր»բառը, բնականաբար, զգուշությամբ է լցվում. ի՞նչ վնասներ դեռ կկրի Հայաստանը. տնտեսագետ/վիդեո/

«Մենք մեր արտահայտություններում պետք է զգույշ լինենք, որորվհետև երբ որ պետությունը ծախսեր է անում, և փորձում է բարձրացնել Հայաստանի վարկանիշը միջազգային շուկայում և դրանով խթանել ներդրումները,տուրիզմը և այլն ապա մենք պետք է զգուշավոր լինենք մեր երկրում կատարված դեպքերի մասին խոսելիս և մեկնաբանելիս»,-այսօր`օգոստոսի 2-ին «Հենարան»մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ`Գագիկ Մակարյանը: Տնտեսագետը նշեց , […]

Ո՞րն է ամենամեծ զենքը. Մակիչ /վիդեո/

«Մեր հասարակությունը պետք է լինի արդար, ազատ, ազգային և համահունչ իշխանությունների հետ. սա ամենամեծ զենքն է»,-այսօր`օգոստոսի 2-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ասաց Արցախյան ազատամարտի մասնակից , ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մկրտչյանը: Ազատամարտիկ-մտավորականը  նշեց, որ չի կայացել ժողովուրդ-իշխանություն կապը և իշխանությունների հանդեպ դժգոհությունը օրեցօր խորանում և շատանում է: Անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի գործողություններին՝ ազատամարտիկը […]

«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցն ինքնասպանության փորձ է արել. նա գրություն է թողել

Վանաձորում այսօր՝ օգոստոսի 2-ին, ինքնասպանության փորձ է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը: Ինքնասպանության փորձ կատարած անձը Վանաձոր քաղաքի բնակիչ 54-ամյա Հարություն Հ.-ն է:  Նա ՔԿՀ-ի եւ իրենց բնակարանին հարակից կիսակառույց եռահարկ շինության նկուղային հարկում խոհանոցային դանակով կտրել է պարանոցը, նաեւ ձեռքի երակները: Ինքնասպանության փորձ կատարած անձը ամուսնալուծված է, բնակվում է միայնակ: Հարությունը բնակարանում մի քանի գրություն […]

Փարիզում ձերբակալվել են Նիսի ահաբեկչի հետ լուսանկարված տղամարդուն

Փարիզի դատախազությունը կալանավորել է 36-ամյա տղամարդու, որը կասկածվում է Նիսի ահաբեկիչ Մուհամեդ Բուլելի հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը, որը հղում է  անում  Le Figaro-ին: Տղամարդը հայտնի է Համիդ անունով: Նա Բուլելի հետ լուսանկարվել է այն բեռնատարի ֆոնի վրա, ինչով Բուլելը հետագայում կատարել է ահաբեկչությունը:

«Միլանի» հարձակվողը տեղափոխվեց «Բորդո»

«Միլանի» հարձակվող Ժերեմի Մենեսը մարզական կարիերան կշարունակի «Բորդոյում»՝ հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել ու կնքել է եռամյա պայմանագիր: Ավելի վաղ Մենեսը հրաժարվել էր տեղափոխվել «Գենգամ»:

Արտարժույթների փոխարժեքները հայաստանյան բանկերում

Ըստ Rate.am–ի՝ ԱՄՆ մեկ դոլարը գնվում է 473.50 դրամ նվազագույն և  475.50 առավելագույն  փոխարժեքներով, վաճառվում՝ 477 նվազագույն, 478.50 դրամ առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոյի առքի նվազագույն փոխարժեքը 525 դրամ է, առավելագույնը` 530, վաճառքի նվազագույն փոխարժեքը 535, առավելագույնը` 539 դրամ: Մեկ ռուբլին գնվում է 6.98 դրամ նվազագույն և 7.09 դրամ առավելագույն փոխարժեքով,  վաճառվում՝ 7.20  նվազագույն և 7.40 […]

Հրդեհ Խորենացու փողոցում

Օգոստոսի 2-ին, ժամը 06.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի տներից մեկում այրվում է սառնարան: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.46-ին, մարվել՝ 07.15-ին: Ամբողջությամբ այրվել են տան ննջասենյակի և միջանցքի գույքը (20 քմ), մեկ սառնարան և հեռուստացույց:

Հայաստանում եղբայրասպանությունը անթույլատրելի է. Ազատ Արշակյան /վիդեո/

«Ստեղծված իրավիճակը մեծ վնաս հասցրեց մեր երկրի վարքին,  բայց բարեբախտաբար՝ համեմատաբար նվազագույն կորուստներ ունեցանք»,-այսօր`օգոստոսի 2-ին «Հենարան»մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ`անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավման հետ կապված հարցերին, ասաց  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Քաղաքական գործիչը նկատեց, որ վերջում ողջախոհությունը հաղթեց, և հավելեց՝ Հայաստանում եղբայրասպանությունը անթույլատրելի է: «Զինյալների վերջին հայտարարությունները հույս են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի