Ո՞րն է ամենամեծ զենքը. Մակիչ /վիդեո/
«Մեր հասարակությունը պետք է լինի արդար, ազատ, ազգային և համահունչ իշխանությունների հետ. սա ամենամեծ զենքն է»,-այսօր`օգոստոսի 2-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ասաց Արցախյան ազատամարտի մասնակից , ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մկրտչյանը:
Ազատամարտիկ-մտավորականը նշեց, որ չի կայացել ժողովուրդ-իշխանություն կապը և իշխանությունների հանդեպ դժգոհությունը օրեցօր խորանում և շատանում է:
Անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի գործողություններին՝ ազատամարտիկը ասաց, որ դա իր համար անընդունելի է. « Ես չեմ դատապարտում, բայց չեմ էլ ընդունում :Խնդիրները այնքան շատ են ու ծանրացած, որ ժամանակն էլ չի բավականացնի, որ մենք հասցնենք դրանց լուծում տալ:Ես կարծում եմ, որ բավական է և պետք է վաղվանից վերանա անպատժելիության մթնոլորտը»,-եզրահանգեց Մկրտչյանը:
Մանրամասները`տեսանյութում