29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրոպացին, լսելով «տեռոր»բառը, բնականաբար, զգուշությամբ է լցվում. ի՞նչ վնասներ դեռ կկրի Հայաստանը. տնտեսագետ/վիդեո/

«Մենք մեր արտահայտություններում պետք է զգույշ լինենք, որորվհետև երբ որ պետությունը ծախսեր է անում, և փորձում է բարձրացնել Հայաստանի վարկանիշը միջազգային շուկայում և դրանով խթանել ներդրումները,տուրիզմը և այլն ապա մենք պետք է զգուշավոր լինենք մեր երկրում կատարված դեպքերի մասին խոսելիս և մեկնաբանելիս»,-այսօր`օգոստոսի 2-ին «Հենարան»մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ`Գագիկ Մակարյանը:

Տնտեսագետը նշեց , որ տարակարծիք է «Սասնա ծռեր»-ի գործողությունները «ահաբեկչություն» բառով  որակելու  կապակցությամբ:

«Ահաբեկչությունը դա տեռորն է, իսկ եվրոպացին` լսելով «տեռոր»բառը, բնականաբար զգուշությամբ է լցվում և բնականաբար կխուսափի Հայաստան մեկնելուց»,-ենկատեց  Մակարյանը և հավելեց,  որ Հայաստանը վերջին մեկուկես տարվա ընթացքում բավականին բարձրացրել էր իր վարկանիշը միջազգային շուկայում` 100-ամյակի հետ կապված գործընթացների, Հռոմի Պապի Հայաստանյան այցի հետ կապված, որոնք բավականին բարձր մակարդակով կազմակերպվեցին:

«Այս ամենի կողքին հանկարծ հայտնվում ենք մի իրավիճակի մեջ, որը միանգամից անվանում ենք ահաբեկչություն`չհասկանալով, որ այդ մի բառով մեծ վնաս ենք հասցնում ոչ միայն տուրիզմին, այլ ամբողջ տնտեսությանը:Պետական կառույցները հազարավոր դոլարներ են ծախսում պետությունը` օրինակ CNN-օվ գովազդելու և վարկանիշը բարձրացնելու համար և դրա հետ առընթեր մենք մեկ այլ ճանապարհով` ոչնչացնում ենք այդ վարկանիշը»,-փաստեց տնտեսագետը :

Մանրամասները`տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ