28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 26, 2016

Ավտովթար Սեւանի ճանապարհին. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ  ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ մարդատար ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 13-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 34 MV 876 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Ս., ծնված 1969 թ.) շրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորներ Ս. Ս.-ը (ծնված 1958 թ.), Է. (ծնված 1977 թ.), […]

Գեներալի որդու «առևանգած» անձը բացահայտեց կատարվածը /վիդեո/

Օրեր առաջ լուրեր էին տարածվել, թե իբր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցներն առեւանգել են Կարեն Պետրոսյան անունով մեկին, ով մտադիր էր առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Առաջարկվող տեսանյութում Կարեն Պետրոսյանը պատմում է, որ իրականում իրեն ստիպել, համոզել են առաջադրվել: Եվ նրան համոզել է քաղաքապետի մեկ այլ թեկնածու` Արթուր Թումանյանը: Թումանյանն ասել է, թե ինձ օգնելու համար պետք […]

«Սասնա ծռեր»-ին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ

Այսօր՝ օգոստոսի 26-ին վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Պաշտպան Դավիթ Գյուրջյանը, նշեց, որ այս ամենը քաղաքական տիրույթում է և որևէ հիմք չկա, որ Արթուր Սարգսյանը օժանդակել է Սասնա ծռերին:  

Ջրվեժում կրկնակի վրաերթի է ենթարկվել ԲՆ բաժնի պետը եւ տեղում մահացել

Կոտայքի մարզում օգոստոսի 25-ին բնապահպանության նախարարության աշխատակից է վրաերթի ենթարկվել ու մահացել: Բնապահպանության նախարարությունից  հայտնում են, որ վրաերթի ենթարկված 38-ամյա Սիմոն Գրիգորյանը նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի վարչատնտեսական բաժնի պետն էր: Ըստ shamshyan.com-ի՝ տղամարդը կրկնակի վրաերթի է ենթարկվել. Lexus մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նրան, շպրտել հանդիպակաց գոտի, որից հետո նա […]

Քրեական հետապնդում Է հարուցվել ևս երկու քաղաքացիների նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ.հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդհոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդհոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեականլիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողներիմասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը)հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել ևս երկու […]

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր է. Լևոն Մնացականյան

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ առկա է, ավելին՝ այն բարձր է. Regnum գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Վերջինիս խոսքով՝ հակառակորդի այսօրվա վարքագիծը թույլ է տալիս եզրակացնել, որ «նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից»: «Հետևաբար ապագայում ցանկացած պահի հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում: Այդուհանդերձ, ապրիլյան պատերազմը որոշ զսպիչ […]

Ադրբեջանը սպառնում է

Ադրբեջանի ԱԳՆ-ում նյարդային են արձագանքելն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյակի առթիվ սպասվող տոնակատարություններին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հանդես է եկել հայտարարությամբ՝ սպառնալով «սեւ ցուցակում» ընդգրկել բոլոր նրանց, որոնք կայցելեն ԼՂՀ: Հիշեցնենք, որ այդ «սեւ ցուցակում», որն անշեղորեն աճում է, ընդգրկված են բոլոր նրանք, որոնք եղել են ԼՂՀ-ում: Այդ թվում […]

Ռուս սպան մեքենայով շրջվել է ձորակը. զոհվել է հայ զինծառայողը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ օգոստոսի 25-ին, ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից […]

WhatsApp-ն օգտատերերի հեռախոսահամարների բազան կփոխանցի Facebook-ին

WhatsApp-ն իր օգտատերերի հեռախոսահամարների բազան կփոխանցի Facebook սոցիալական ցանցին: Այս մասին գրում է The Telegraph-ը: Մեսենջերի գաղտնիության նոր քաղաքականությունը ենթադրում է, որ հիմա WhatsApp-ի եւ Facebook-ի էջերն առաջին միացման դեպքում հնարավոր է միավորել: Այդպիսով՝ սոցցանցը կառաջարկի ընկերների ցանկում ավելացնել օգտատերերի բազայից մարդկանց: Ըստ Gazeta-ի՝ Facebook-ում հայտարարել են, որ սոցցանցի անձնական էջերում հեռախոսահամարները չեն հրապարակվելու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի