18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Պուտինը պարգևատրել է Նալբանդյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Բարեկամության շքանշանով պարգեւատրելու մասին: Համապատասխան փաստաթուղթը օգոստոսի 26-ին հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության մեծ ներդրման համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյանին պարգեւատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է հրամանագրում:

Բարեկամության շքանշանով պարգեւատրվում են խաղաղության, բարեկամության, համագործակցության եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռման մեջ հատուկ ավանդ ունեցած երկրի, նաեւ արտասահմանյան երկրների քաղաքացիները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ