28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մոսկվայում բանկը գրավելու փորձ կատարած հայ գործարարը բանտում հացադուլ է հայտարարել

Մոսկվայում դատարանը օգոստոսի 26-ին 2 ամսով կալանավորել է հայ գործարար Արամ Պետրոսյանին, ով մեղադրվում է մայրաքաղաքի կենտրոնում «Սիթիբանկի» բաժանմունքը գրավելու համար: Այդպիսով բավարարվել է քննության միջնորդությունը: Բողոքելով կայացված որոշման դեմ` գործարարը չոր հացադուլ է հայտարարել, փոխանցում է Интерфакс-ը:

Դատավոր Թերեզա Ժրեբեցը որոշում է կայացրել բավարարել քննության միջնորդությունը` Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը մինչև հոկտեմբերի 24-ը:

Դատական նիստի ընթացքում Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը հանցագործ չէ, և խնդրել է չմեկուսացնել իրեն հասարակությունից: Նա նաև նշել է, որ հիվանդ մայր ունի, նրան խնամք է անհրաժեշտ: Պետրոսյանը տնային կալանք է խնդրել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ