26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել. կան զոհեր /վիդեո/

Նախօրեին` ապրիլի 27-ին, Դամսակոսի 2 թաղամասերում պայթյուններ են տեղի ունեցել, տեղեկացնում է “Ալ-Ջազիրա”-ն: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Միդան թաղամասում` տեղի մզկիթի մոտ: Ըստ նախնական տվյալների` ահաբեկչությունն իրագործել է ահաբեկիչ-մահապարտը: 6 մարդ զոհվել է, 17-ը` վիրավոր են: Ընդդիմության ակտիվիստները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ մզկիթից դուրս գալիս են եղել: […]

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են արել հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն` ԱՄՆ-ից, Իգոր Պոպովը` ՌԴ-ից եւ Ժակ Ֆորը` Ֆրանսիայից, նախօրեին` ապրիլի 27-ին, հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ: “Մինսկի խմբի համանախագահներն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հրադադարի խախտումների մասին վեջին տեղեկությունների առթիվ, որոնք զոհերի պատճառ դարձան: Այդպիսի անիմաստ գործողությունները խախտում են կողմերի հանձնառությունը` ձեռնապահ մնալ ուժի կիրառումից եւ ղարաբաղյան հակամարտության […]

Մանկասպանների խումբը հետեւում է քաղաքում շրջող միայնակ երեխաներին կա. Ազգ

Ըստ “Ազգ” օրաթերթի, Սումգայիթը համարվում է սատանայական քաղաք: Խոսքը չի վերաբերում 1988-ի փետրվարյան Սումգայիթին, այլ` այսօրվա: Ըստ ադրբեջանական մամուլի, այդ քաղաքը հանցավորության ցուցանիշներով առաջինն է: Սումգայիթը նաեւ առաջինն է ինքնասպանությունների թվով: Բայց այն, ինչ այդ քաղաքում կատարվում է վերջին օրերին, լուրջ անհանգստացրել է Ադրբեջանի ողջ իրավապահ համակարգին: Սումգայիթում համառորեն լուրեր են տարածվել, որ “գործում է […]

ՀՀ ՊՆ-ն զինծառայողների սպանության միջադեպի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ-ին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Henaran.am-ին փոխանցեց, որ Տավուշի սահմանամերձ գոտում հակառակորդի կրակոցների արդյունքում 3 զինծառայողների սպանության միջադեպի հետ կապված ՀՀ ՊՆ-ն  տեղյակ է պահել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նշվել է նաեւ, որ բոլոր փաստերը վկայում են միջադեպի հետեւում ադրբեջանական հետքի մասին:

ՄԱԿ-ի պետքարտուղարը մեղադրել է Սիրիային

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը  մեղադրել է սիրիական իշխանություններին Քոֆի Անանի ծրագրին չհետեւելու համար, տեղեկացնում է “AFP”-ը: Նա լուրջ մտահոգություն է հայտնել` կապված այն փաստի հետ, որ սիրիական քաղաքները դեռեւս ենթարկվում են հրետանային ռմբակոծության, իսկ ծանր տեխնիկան դուրս չի բերվել բնակավայրերից, ինչի մասին վկայել էին տիեզերքից արված լուսանկարները: Պան Գի Մունն ընդգծել է, որ այդ […]

Սաակաշվիլին պատրաստ է հրաժարվել իր մարմնի որոշ մասերից հանուն Վրաստանի միասնության

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է ծայրահեղ քայլերի դիմել` միայն թե Աբխազիան եւ Հարավային Օսիան կրկին լինեն Վրաստանի կազմի մեջ: Հանուն դրա նա պատրաստ է զոհաբերել նախագահի պաշտոնը եւ իր մարմնի որոշ մասեր: Այս մասին տեղեկացնում է “МК.ru”-ն: Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը պատրաստ է վերադարձնել օկուպացված տարածքները եւ դուրս բերել զորքերը Վրաստանից, ինքը […]

Թուրքական խորհրդարանի պատգամավորը պահանջում է ապրիլի 24-ը Թուրքիայում սգո օր հայտարարել

Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր, “Խաղաղություն եւ ժողովրդավարություն” քրդական կուսակցության անդամ Սիրի Սուրեյա Էոնդերը խորհրդարանում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ իր կուսակցությունը փաստաթուղթ է պատրաստում, որով պետք է պահանջի Ազգային ժողովից  ապրիլի 24-ը Թուրքիայում սգո օր հայտարարել: Այս մասին տեղեկացնոմ է Ստամբուլում հրատարակվող “Մարմարա”  հայկական թերթը: Պատգամավորը հայտնել է նաեւ, որ ապրիլի 24-ին ինքը մասնակցել […]

Ադրբեջանցի թուրքը եւ Թուրքիայի թուրքը միմյանցից շատ չեն տարբերվում. փորձագետ

“Ադրբեջանական գործելաոճի մեջ նպատակաուղղված ագրեսիա կա, ինչը մեզ խորհելու առիթ է տալիս”: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի վերջին կրակահերթերին: Նա նշեց, որ երեկ` ապրիլի 25-ին, Տավուշի մարզի Դովեղ գյուղում 2 ժամ տեւած կրակահերթը մանկապարտեզի ուղղությամբ նպատակաուղղված ագրեսիայի դրսեւորում է: “Ադրբեջանը նպատակային կրակ է բացել խաղաղ բնակչության վրա, […]

Հայ-թուրքական կարգավորում հնարավոր է միայն մի դեպքում. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի քննադատական գնահատականներին, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդի` Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին: Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահն ասել է. “Հայաստանը ողջունում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, մարդկության դեմ ուղղված […]

Իրանը կիբեր հարձակում է պատրաստում ԱՄՆ-ի դեմ

Իրանը կիբեր հարձակում է պատրաստվում գործել ԱՄՆ-ի արտադրական ենթակառուցվածքների վրա: Պոտենցիալ նշանակետերը էլեկտրակայանների եւ ջրամատակարարման օբյեկտներն են, գրում է “The Washington Times”-ը: Անվտանգության գծով ամերիկյան մասնագետները  պնդում են, որ Իրանն արդեն սկսել է հաքերների խումբ հավաքել: Նրանց պրոֆեսիոնալության մակարդակը դեռեւս հայտնի չէ: Ամերիկյան Կոնգրեսում արդեն պատրաստվում են քննարկել սպասվող կիբեր սպառնալիքը: Նախորդ շաբաթ հայտնի էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի