07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի

Նախօրեին Իրաքի ութ քաղաքներում տեղի ունեցած  12 ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի, հաղորդում է “Associated Press”-ը: Ավելի քան 200 մարդ վիրավոր է, որոնց մեծ մասը ծանր վիճակում են, ինչի պատճառով զոհերի թիվը կարող է ավելանալ: Ահաբեկչությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի` Իրաքի վրա հարձակման իններորդ տարելիցի օրը եւ Արաբական երկրների լիգայի` Բաղդադում կայանալիք գագաթաժողովից երկու օր առաջ: Զոհերի […]

Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. Իգոր Պոպով

Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը “РИА Новости”-ին տված հարցազրույցում խոսել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին: “Բանակցային գործընթացը բավականին ինտենսիվ է ընթանում: Քննարկվում են Հիմնարար սկզբունքները, որոնք պետք է հիմք հանդիսանան հետագայում խաղաղ պայմանագիր կնքելու համար: Մեկ տարվա ընթացքում երեք հանդիպում է կայացել, որոնց ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները […]

Իրանից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով 3 հայ է զոհվել

Իրանից Հայաստան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է ազգությամբ հայ Իրանի 3 քաղաքացի: Ողբերգությունը տեղի է ունեցել Իրանի հյուսիսում` Մարանդ քաղաքի մոտ: Ուղեւորների մեծ մասն  իրանցիներ են եղել: Նախնական տվյալներով` եւս 10 մարդ վիրավոր է: Վթարի պատճառ են համարում վնասված անիվները: Ինչպես հաղորդում է Իրանի հայ համայնքի “hyeli.net” կայքը, պարզվել է զոհված անձանցից մեկի` Դենիս […]

“Հաշտության պաշարներ”-ը ԼՂ-ում

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է “Հաշտության պաշարներ” (Conciliation Resources) միջազգային կազմակերպության ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոերսին, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրին` Վասիլի Աթաջանյանը ընդգծել է միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կարեւոր դերը մարդասիրական հարցերի լուծման եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման համար: Լոուրենս Բրոերսը ներկայացրել է տարածաշրջանում եւ, […]

Սիրիայում մարդկանց արդեն նետում են տանիքներից /վիդեո/

Չնայած այն փաստին, որ սիրիական անվտանգության ուժերն ամեն օր հայտնում են զենքի անօրինական պահեստների հայտնաբերման, ավտոմեքենաների, որոնց մեջ ռումբեր են տեղադրված, եւ զինված գրոհայինների իբր թե  ձերբակալման կամ ոչնչացման մասին, սիրիական ընդդիմությունը շարունակում է պնդել, որ ապստամբությունը միանգամայն խաղաղ բնույթ է կրում, եւ որ արդեն ավելի քան 8 հազար զոհերի պատասխանատվությունն ամբողջովին իշխանությունների վրա է, […]

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը դատապարտում է լրագրողների ձերբակալություններն Ադրբեջանում

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը դատապարտում է մարտի 13-ին ադրբեջանական “Խայալ TV” հեռուստաընկերության 3 աշխատակիցների ձերբակալությունները: Դրանք են հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վուգար Գոնագովը, խմբագիր Զաուր Գուլիեւը, PR բաժնի տնօրեն Զաուր Մուստաֆայեւը, ինչպես նաեւ “Պոլիգոն” լրատվական գործակալության լրագրող Ջամիլ Մամադլին: Նրանց բոլորին մեղադրում են Ադրբեջանի հյուսիսում գտնվող Քուբա քաղաքում մարտի սկզբին բոյկոտների մասնակցելու մեջ: “Այս ձերբակալությունները վկայում […]

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացելու շփման գծում

Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու ուղղությամբ, Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորելու է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/. Դիտարկման խմբի կազմի մեջ […]

23 մարդ է զոհվել Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում

Իրաքի Քիրկուկ եւ Քերբելա նահանգներում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով առնվազն 23 մարդ  է զոհվել, ըստ տարբեր տվյալների` 40-70 մարդ է տուժել, հաղորդում է ” Reuters “-ը: Ահաբեկիչները պայթեցրել են մի քանի ավտոմեքենա եւ ճանապարհներին դրված ռումբեր: Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել Քիրկուկի “ոստիկանական” բաժանմունքում: Անհայտ անձը պայթեցրել է ավտոմեքենան, որի մեջ […]

Ֆրանսիան ներկայացրել է հերթական բանաձեւը Սիրիայի վերաբերյալ

Ֆրանսիան` մի շարք արեւմտյան երկրների աջակցությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել Սիրիայի վերաբերյալ հերթական բանաձեւը, տեղեկացնում է “Reuters”-ը: Եվրոպացի դիվանագետների խոսքով` փաստաթղթում ներկայացված է այն իրավիճակը, որին ներկա պահին փորձում է հասնել ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակը Սիրիայում` Քոֆի Անանը: Բանաձեւում նաեւ քննադատվում է Բաշար Ալ-Ասադի վարչակարգի կողմից իրագործվող բռնությունը: Բանաձեւի նախագիծը կոչ է անում […]

Իրանը տոնում է Նովրուզը

Նոր տարին Իրանում նշում են պարսկական օրացույցով գարնան առաջին օրը, որն այս տարի համապատասխանում է մարտի 20-ին: Ամանորն Իրանում կոչվում է Նովրուզ, իսկ գարնան առաջին ամիսը` Ֆարվարդին: Նոր տարուն իրանցիները յուրովի են պատրաստվում: Նրանք ցորեն եւ գարի են աճեցնում, որոնք հետո օգտագործում են իրենց տները զարդարելու համար: Աճեցրած ցորենն իրանցիները համարում են բարգավաճման խորհրդանիշ: Դրանք պահվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի