15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իսրայելցիների համար ամենավտանգավոր տարածքների թվում առաջինն Ադրբեջանն է

Իսրայելցիների համար ամենավտանգավոր վայրերը հետսովետական տարածքում Ադրբեջանը եւ Չեչնիայի Հանրապետությունն են: Այդ մասին զգուշացնում է ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական գրասենյակը, հաղորդում է “Երկրամասը”: Գրասենյակն զգուշացրել է Իսրայելի բնակիչներին արտասահմանում ահաբեկչությունների հավանականության մասին: Ըստ նախազգուշացումների` գարնանային տոների ժամանակ, որոնք կսկսվեն ապրիլի 6-ին, մեծ հավանականություն կա, որ արտասահմանում գտնվող իսրայելցիների, ինչպես նաեւ սփյուռքի հրեաների վրա ահաբեկչական հարձակումներ […]

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել ավելացնել ԼՂ-ին եւ Հայաստանին տրամադրվող օգնությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 31 անդամներ միացել են Հայկական խմբի համանախագահ Ֆրենք Փալոնեին, ով վերջերս հանդես էր եկել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության եւ Ջավախքի համար հատկացումների կոչով, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերին եւ առաջատար դեմոկրատ Նիթա Լոուիին ուղղված նամակում օրենսդիրների խումբը նշել է հետեւյալ դրույթները. […]

Թուրքական դատարանը չի փոխել Դինքին սպանողի պատժաչափը

Թուրքիայի վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Ստամբուլում հայկական “Ակոս”թերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստի պատժաչափը: Նա ճաղերի ետեւում կանցկացնի 22 տարի 10 ամիս, ընդ որում` դատարանը նույնիսկ նվազեցրել է տուգանքի չափը` 600-ից 300 լիրայի հասցնելով: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթը: Սամաստի փաստաբանի բողոքարկման շնորհիվ նրա գործը տեղափոխել են անչափահասների գործերով դատարան, […]

ՄԱԿ-ի ԱԽ-ը քննարկել է Սիրիայի վերաբերյալ նոր բանաձեւը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրների դիվանագետներն առաջին քննարկումն են անցկացրել Արեւմուտքի երկրների կողմից պատրաստված բանաձեւի շուրջ, որն աջակցում է Սիրիայում ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` խաղաղություն հաստատելու ջանքերին: “AFP”-ի հաղորդմամբ` բանաձեւում չի քննադատվում բռնությունը Սիրիայում, այլ “խորին անհանգստություն” է արտահայտում երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ “խորին ցավակցություններ” է հայտնում հազարավոր զոհերի ընտանիքներին: Բանաձեւի նախագիծը […]

20 տարի անց մենք պետք է ունենանք լուծված հակամարտություն. Ռոբերտ Բրադտկե

ԵԱՀԿ-ն մարտի 24-ին նշելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն  ուղղված դիվանագիտության 20-ամյակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ Ռոբերտ Բրադտկեն հարցազրույց է տվել “Ազատություն” ռադիոկայանին` խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության ընթացքում ձեռք բերված առաջընթացի եւ խոչընդոտների մասին: Բրադտկեի կարծիքով` հիմա Հայաստանը եւ Ադրբեջանն ավելի մոտ են խաղաղ կարգավորմանը, քան 1992-94-ին, երբ հրադադարի մասին համաձայնությունն ուժ մեջ […]

Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի

Նախօրեին Իրաքի ութ քաղաքներում տեղի ունեցած  12 ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի, հաղորդում է “Associated Press”-ը: Ավելի քան 200 մարդ վիրավոր է, որոնց մեծ մասը ծանր վիճակում են, ինչի պատճառով զոհերի թիվը կարող է ավելանալ: Ահաբեկչությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի` Իրաքի վրա հարձակման իններորդ տարելիցի օրը եւ Արաբական երկրների լիգայի` Բաղդադում կայանալիք գագաթաժողովից երկու օր առաջ: Զոհերի […]

Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. Իգոր Պոպով

Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը “РИА Новости”-ին տված հարցազրույցում խոսել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին: “Բանակցային գործընթացը բավականին ինտենսիվ է ընթանում: Քննարկվում են Հիմնարար սկզբունքները, որոնք պետք է հիմք հանդիսանան հետագայում խաղաղ պայմանագիր կնքելու համար: Մեկ տարվա ընթացքում երեք հանդիպում է կայացել, որոնց ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները […]

Իրանից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով 3 հայ է զոհվել

Իրանից Հայաստան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է ազգությամբ հայ Իրանի 3 քաղաքացի: Ողբերգությունը տեղի է ունեցել Իրանի հյուսիսում` Մարանդ քաղաքի մոտ: Ուղեւորների մեծ մասն  իրանցիներ են եղել: Նախնական տվյալներով` եւս 10 մարդ վիրավոր է: Վթարի պատճառ են համարում վնասված անիվները: Ինչպես հաղորդում է Իրանի հայ համայնքի “hyeli.net” կայքը, պարզվել է զոհված անձանցից մեկի` Դենիս […]

“Հաշտության պաշարներ”-ը ԼՂ-ում

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է “Հաշտության պաշարներ” (Conciliation Resources) միջազգային կազմակերպության ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոերսին, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրին` Վասիլի Աթաջանյանը ընդգծել է միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կարեւոր դերը մարդասիրական հարցերի լուծման եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման համար: Լոուրենս Բրոերսը ներկայացրել է տարածաշրջանում եւ, […]

Սիրիայում մարդկանց արդեն նետում են տանիքներից /վիդեո/

Չնայած այն փաստին, որ սիրիական անվտանգության ուժերն ամեն օր հայտնում են զենքի անօրինական պահեստների հայտնաբերման, ավտոմեքենաների, որոնց մեջ ռումբեր են տեղադրված, եւ զինված գրոհայինների իբր թե  ձերբակալման կամ ոչնչացման մասին, սիրիական ընդդիմությունը շարունակում է պնդել, որ ապստամբությունը միանգամայն խաղաղ բնույթ է կրում, եւ որ արդեն ավելի քան 8 հազար զոհերի պատասխանատվությունն ամբողջովին իշխանությունների վրա է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի