10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանն իսկական բանտ է այն ազգերի համար, որոնք այդ երկրի բնիկներն են. թալիշների համայնքի առաջնորդ

Ադրբեջանի թալիշական համայնքի առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդան “Մեդիամաքս”-ին տված  հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե որքանով են այժմ  պաշտպանված ազգային փոքրամասնությունների իրավունքներն Ադրբեջանում: Պաշտոնական Բաքուն մշտապես կրկնում է, որ երկրում որեւէ խնդիր չկա` կապված ազգային փոքրամասնությունների հետ եւ առկա են նրանց զարգացման համար բոլոր պայմանները: Աբոսզոդան նախ նշել է, որ ինչպես թալիշներին, այնպես էլ ավարներին, լեզգիներին եւ […]

ԱԵԼ-ի գագաթաժողովը Բաղդադում բացվել է ահաբեկչությամբ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել այսօր` Արաբական երկրների լիգայի գագաթաժողովից առաջ, տեղեկացնում է “AFP”-ը: Ռումբը պայթել է այսպես կոչված “Կանաչ տարածք”-ից ոչ հեռու, որտեղ տեղակայված են պետական հաստատությունների մեծ մասը եւ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները: Զոհերի եւ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվել: Չնայած պայթյունին, Սիրիայի իրադարձությունների քննարկմանը նվիրված գագաթաժողովը բացվել է: Ֆորումին […]

Խաչատուր Սուքիասյանը հորդորեց եղբորը առաջադրվել

Այսօր ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Եղբայրս հորդորեց ինձ  ընդունելու այս որոշումը. Առաջադրվելով Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու` ցանկանում եմ հասարակությանը տեղեկացնել այդ որոշման շարժառիթների մասին: Առաջին. եղբորս` Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը ես համարում եմ անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ քաղաքական հետապնդում: Այդ քայլը մեծ դժգոհություն […]

Հիտլերին “թույլ չեն տվել” շամպուն գովազդել /վիդեո/

Թուրքական “Marka” գովազդային գործակալությունը դադարեցրել է Ադոլֆ Հիտլերի մասնակցությամբ “Biomen” շամպունի գովազդային հոլովակի ցուցադրությունը, քանի որ այն վիրավորել է երկրի հրեական համայնքին: Այս մասին հաղորդում է “BBC News”-ը: Գովազդային գործակալությունը հայտարարել է, որ հոլովակը նույնիսկ հանել են իրենց կայքից, իսկ տնօրենը նշել է, որ իրենց գաղափարը սխալ են հասկացել. “Եթե այնտեղ լիներ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, […]

ՄԱԿ-ը սիրիական բանակին մեղադրում է երեխաների սպանության մեջ

Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավի Փիլայը մեղադրել է Սիրիայի իշխանություններին` կառավարական զորքերի կողմից երեխաներին որպես թիրախ ընտրելու մտածված քայլի համար, տեղեկացնում է ‘BBC”-ն: Հանձնակատարն իր անհանգստությունն է հայտնել այն երեխաների ճակատագրի համար, ովքեր գտնվում են բանտարկության մեջ, ովքեր, նրա խոսքով, տանջանքների են ենթարկվում եւ անմարդկային պայմաններում  ապրում: Փիլայը կարծում է, որ Սիրիայի նախագահ […]

Սիրիայի նախագահի վրա հարձակում են գործել

Սիրիայի  նախագահ Բաշար Ալ-Ասադի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Հոմս քաղաքի ճանապարհին: Ալ-Ասադի վրա կրակել են անհայտ խմբավորման անձինք: Միջադեպի պատճառով նախագահը ժամանակից շուտ է ավարտել այցը, տեղեկացնում է “НТВ”-ն: Արդյոք նախագահը կամ նրա թիկնապահներից որեւէ մեկը տուժել է, չի հաղորդվում: Ալ-Ասադը Հոմս էր այցելել` քննարկելու տեղի բնակչության հետ քաղաքի վերկանգնման խնդիրը: Արդեն կես տարի է` […]

Սիրիան պատրաստ է իրականացնել Քոֆի Անանի նախագիծը

Սիրիայի պաշտոնական իշխանությունները հավանության են արժանացրել ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագիրը` կարգավորելու երկրի ներքաղաքական ճգնաժամը, հաղորդում է “Вести”-ն: Դամասկոսում գտնվում է Անանի ուղարկած աշխատանքային խումբը, որը սիրիական իշխանությունների հետ քննարկում է զինված ընդդիմության հետ հաշտվելու պայմանները եւ կրակը դադարեցնելու մեխանիզմները: Մեկ այլ հումանիտար առաքելություն, որն  իր մեջ է ներառում Իսլամական համագործակցության կազմակերպությունը, […]

Ստեփանակերտում շքեղ զորահանդես տեղի կունենա

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա ռազմական շքերթ` նվիրված Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմավորման  եւ Շուշի քաղաքի ազատագրման 20-ամյա տարելիցին: Ինչպես տեղեկացնում է “Новости Армении”-ն, այս շքերթը կգերազանցի նախորդ 3 շքերթների հնարավորություններն ու միջոցները: Կցուցադրվեն զինամթերքի տարբեր տեսակներ եւ զրահատեխնիկա: Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը նշել է, որ շքերթին կմասնակցի նաեւ […]

Փաշինյանի նամակին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում պատասխան կտրվի. ԱԺ փոխնախագահ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ՀԱԿ անդամ, “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակը կուսումնասիրվի:  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ին փոխանցեց, որ քիչ առաջ ստացվել է ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դիմումը` ուղղված ԱԺ նախագահին: Շարմազանովն ասաց, թե համապատասխան վարչություններին հանձնարարվել է ուսումնասիրել նամակը: Նիկոլ Փաշինյանին, Շարմազանովի խոսքով, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում գրավոր պատասխան կտրվի: […]

Հայազգի լրագրողը հաղթել է Աբխազիայի խորհրդարանական ընտրություններում

Մարտի 24-ին Աբխազիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք կայացել են 20 ընտրական շրջաններում, ընտրվել է Աբխազիայի խորհրդարանի 20 պատգամավոր: Այդ կերպ Աբխազիայի նոր խորհրդարանում արդեն ընտրված 33 պատգամավոր կա: Սուխումիի համար 1 ընտրական շրջանում ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Իսկ վիճարկելի 21-րդ շրջանում դատարանը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին հաղորդում է Ռուսատանի հայերի “Երկրամաս” թերթը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի