26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

19 տարի առաջ այս օրը Քարվաճառում ծածանվեց հայոց եռագույնը /վիդեո/

Այսօր` ապրիլի 3-ին Քարվաճառի ազատագրման 19-ամյակն է:

1993-ի ապրիլի 3-ին Ալեքսանդր Թամանյանի թոռան` Ալեքսանդր Թամանյանի անմիջական ղեկավարությամբ զորաջոկատն իջել է Նորաբակի լեռնանցքից: Քարվաճառի թուրքերը, տեսնելով Նորաբակի լեռնանցքից իջած եւ քաղաքի վերահեռարձակիչ հեռուստաաշտարակի բարձունքում դիրքավորված հայ զորաջոկատի հայտնվելը, ձայնասփյուռային կապով դիմել են մերոնց եւ խնդրել շնորհել նրանց մի քանի ժամ` բնակչությամբ հանդերձ քաղաքը դատարկելու եւ հեռանալու համար: Կեսօրին` ժամը 14.00-ի սահմաններում, Քարվաճառի վրա ծածանվել է Հայոց եռագույնը: 

Դրանից մի քանի օր առաջ զորաջոկատներն ազատագրել էին Չարեքտարն ու Դադիվանքը: Թուրքերն ու թուրքացված քրդերը դադարել են որեւէ դիմադրություն ցուցաբերել եւ Մոնթեի ողորմածությամբ նրանց հատկացված միջանցքով փախել են Եղնասարի լեռնանցք եւ դեռեւս չազատագրված Գանձակ:

Քարվաճառը կարեւոր ռազմավարական կետ էր հայկական կողմի համար, որի ազատագրման արդյունքում կայուն կապ հաստատվեց Հայասատանի եւ ԼՂՀ-ի միջեւ, կրճատվեց ճակատային գիծը` թիկունք ապահովելով Մարտակերտի շրջանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ