26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոսկվան ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը փոփոխելու հիմքեր չի տեսնում

Այսօր պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողների այն հարցին, ինչու են Ադրբեջանից ու Թուրքիայից հնչում կարծիքներ, թե իբրեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման Մինսկի ձեւաչափը անարդյունավետ է, նշեց,  որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամ երկրներն են, եւ Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ինչպես կլուծվի Ղարաբաղյան հակամարտությունը:

՛՛Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի 90-ականներին սկսված հայ-ադրբեջանական արյունահեղությունը շուտ ավարտվի: Հետո ընդունվեց հակամարտության կարգավորման  Մինսկի խմբի ձեւաչափը, երբ հակամարտող կողմերը պարտավորվում էին խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել, եւ որի շրջանակներում ստեղծվեց ԵԱՀԿ համանախագահների ինստիտուտը:

Վերջիններս  ազնվորեն կատարում են այն բոլոր սկզբունքները, որոնք ընկած են հիմնարար փաստաթղթերում, այն է՝ հրաժարում ռազմական ուժի կիրառումից, հաշվի առնել մարդու իրավունքների  ու  տարածքային ամբողջականության սկզբունքները, եւ հարգել ազգերի ինքնորոշման  իրավունքը՛՛,- ասաց Սերգեյ Լավրովը:

Ինչ վերաբերում է , թե կողքից ինչպես են ընկալում Մինսկի խմբի ձեւաչափը եւ ինչ գնահատականներ են տալիս, ՌԴ արտգործնախարարն ասաց, որ ինքը լսել է շատ տեսակետներ, որոնք էմոցիոնալ կամ ոչ պաշտոնական հիմքի վրա են հնչեցվել:

՛՛Մենք սովոր ենք ուղղորդվել պաշտոնական տեսակետներով: Իսկ պաշտոնական տեսակետն այն է, որ Աստանայում 2010թ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները եւ ԵԱՀԿ համանախագահները  պաշտոնական հայտարարություն են արել, որի արդյունքում հակամարտող կողմերը բարձր գնահատական են տվել համանախագահների ջանքերին եւ գործունեությանը: Հենց այդ տեսակետներին ենք մենք վստահում՛՛,- ասաց Սերգեյ Լավրովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ