11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ովքեր են իսկական ֆաշիստները. “Հայոց արծիվները” Ալիեւին

“Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ն տարածել է հայտարարություն կապված “Եվրանեսթ”-ում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարության հետ: “Նախեւառաջ խորապես ողջունում ենք Ադրբեջանում ապրիլի 3-ին տեղի ունեցած  “Եվրանեսթի” խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության սառնասիրտ եւ վճռական պահվածքը: Ցավով փաստում ենք, որ ապրիլի 3-ին Բաքվում  “Եվրանեսթի” խորհրդարանական վեհաժողովում, քաղաքակիրթ երկրներից ժամանած հյուրերի առջեւ ադրբեջանցիների ինքնասիրահարված եւ ինքնահռչակած սուլթան-նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած […]

“Արդյո՞ք Թուրքիան այժմ ետ կպահանջի իր գնդակները, եթե Տուվալուն ճանաչի Ղարաբաղի անկախությունը”

Մարտի 16-ը Միավորված ազգերի կազմակերպությունում սովորական օր էր, երբ Հայաստանի ու Տուվալուի ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն: Տուվալուն Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող փոքր պետություն է, Մանհեթենից էլ փոքր, որի բնակչությունը հազիվ հասնի 10,000-ի: Ո՞վ կմտածեր, որ նման սովորական մի հայտարարություն կարող էր այսքան մեծ խուճապ առաջացնել Թուրքիայում եւ Ադրբեջանում: Այս լուրը չէր հայտնվի համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, եթե չլիներ թուրքական “Հուրիյեթ” թերթի […]

Աբխազիայի խորհրդարանն այսուհետ հայ փոխխոսնակ ունի

Նախօրեին Աբխազիայի խորհրդարանի պատգամավորներն ընտրել են խորհրդարանի 4 փոխխոսնակներին, հաղորդում է “Кавказский узел”-ը: Փոխխոսնակների ընտրությունը կայացել է նույն կերպ, ինչպես եւ խոսնակի ընտրությունը` գաղտնի քվեարկությամբ: Փոխխոսնակներ են ընտրվել Էմմա Գամիսոնիան, Ադգուր Խարազիան, Վաղարշակ Քոսյանը եւ Օթար Ցվիժբան: Աբխազիայի 3-րդ գումարման խորհրդարանում 2 փոխխոսնակ կար, 4-րդ գումարման խորհրդարանում` 3 փոխխոսնակ: Ապրիլի 3-ին կայացած առաջին նիստի ժամանակ […]

Սիրիան զիջում է

ՄԱԿ-ի նախկին պետքարտուղար Քոֆի Անանի բանակցությունները սիրիական իշխանությունների հետ, որոնց հետ  քիչ հույսեր էին կապում, անսպասելիորեն իրենց արդյունքները տվեցին: Բաշար ալ-Ասադի  վարչակարգի ուժերը սկսել են դուրս գալ քաղաքներից, տեղեկացնում է “Московский комсомолец”-ը: Սիրիական իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է մի քանի քաղաքներից` զորքերի դուրս գալու մասին, ինչն Անանի առաջարկած` սիրիական ճգնաժամի կարգավորման ծրագրի կետերից մեկն էր: Իշխանությունների […]

Հակամարտող կողմերը պետք է լուրջ վերաբերվեն ԵԽ զեկույցներին. Ֆինլանդիայի ԱԳ նախարար

Հայաստանում է Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան:  Այսօր տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ  Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան նշեց, որ Հայաստանի հետ Ֆինլանդիան խնդրահարույց հարցեր չունի, եւ հիմնական համագործակցությունն ընթանում է տնտեսական ուղղությամբ: Պատասխանելով այն հարցին՝ ինչպես է վերաբերում Ֆինլանդիայի արտգործնախարարը  ԵԽ ռասիզմի դեմ պայքարի կոմիտեի հրապարակած […]

Անտեղյակ թուրք նախարարը “մեկնաբանել է” Շվեյցարիայի ԱԳՆ-ի որոշումը

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, որի նկատմամբ Շվեյցարիայի Ցյուրիխի  կանտոնի դատախազության կողմից հարուցված քրեական գործը կարճվել է Շվեյցարիայի արտգործնախարարության փաստաբանների խորհրդակցության արդյունքում, իր կարծիքով` մեկնաբանել է այդ որոշումը: Բաղըշի հանդեպ հետաքննությունն սկսվեց այն բանից հետո, երբ նա Դավոսում կայացած Միջազգային տնտեսական համաժողովից հետո հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանություն չի եղել: Ինչպես հաղորդում են թուրքկաան […]

Հայկական կողմը կպատասխանի Ալիեւին

Ապրիլի 3-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսում կայացել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 2-րդ նստաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ եւլույթով ողջունել մասնակիցներին, տեղեկացնում է “Trend”-ը: Ալիեւն իր ելույթում  նշել է, որ Բաքվի նպատակն է դառնալ զարգացած երկիր: Իսկ Եվրամիությունը տնտեսական եւ իրավական համագործակցության լավագույն օրինակն է”: Սակայն նա չի բավարարվել միայն […]

ԱՄՆ-ը եւ Իսրայելը սթրեսի են ենթարկում Ադրբեջանին

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականում հրապարակվել է Էրիկ Երիցյանի հոդվածը Իսրայելի և Ադրբեջանի գաղտնի պայմանավորվածության վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. ‘Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականի վերջերս հրապարակած նյութը առ այն, թե Իսրայելն Իրանի վրա հարձակում նախապատրաստելու համար Ադրբեջանում ռազմական օդանավակայանների օգտագործման իրավունք է ստացել, դարձել է իսկական գլխացավանք առաջին հերթին հենց Ադրբեջանի համար: Խնդիրն այնքան է […]

Զինվորները Արցախի եկեղեցիներում կմասնակցեն Ոտնլվայի արարողությանը

Մարտի 31-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, տեղի ունեցավ թեմի քահանայից դասի ժողով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Նախքան օրակարգի բուն հարցերին անցնելը` Գերաշնորհ Պարգև Սրբազանը ժողովականներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սահակ աբեղա Շաքարյանին, ով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սպասավորության է կոչվել Արցախի […]

Ադրբեջանցիները չեն վստահում “Եվրատեսիլի” անվտանգությունն իսրայելական “Մոսսադին”

Պաշտոնական Բաքուն շտապել է հերքել ԶԼՄ-ներում հայտնված այն լուրը, ըստ որի “Եվրատեսիլ-2012” երգի մրցույթի անվտանգությունն ապահովելու է իսրայելական “Մոսսադ” հետախուզական ծառայությունը, տեղեկացնում է “Росбалт”-ը: “Ադրբեջանը կարիք չունի օգտվել արտասահմանյան հատուկ ծառայությունների օգնությունից: “Եվրատեսիլի” անվտանգությունը կապահովեն ադրբեջանական հատուկ ծառայություններն ու իրավապաշտպան մարմինները,”-հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Նա նաեւ հավելել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի