08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիան թույլ չի տալիս Իսրայելին մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Թուրքիան արգելափակել է Իսրայելի պատվիրակության մասնակցությունը մայիսի 20-ին եւ 21-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, հաղորդում է “Hurriyet”-ը: Անկարան մերժել է դաշինքի մի շարք անդամների` ներառյալ ԱՄՆ-ի խնդրանքը`  միջոցառմանը` իսրայելցիների մասնակցությունից հանելու իր վետոն: Թուրքերը պնդում են, որ դրա համար Իսրայելը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի 2010-ին իր 9 քաղաքացիներին սպանելու համար: Ընդ որում, Թուրքիայի ԱԳ […]

ԵՄ ԱԳ նախարարները Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ են նախատեսել

Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների` այսօր` ապրիլի 23-ին, Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների թվով 14-րդ փաթեթը, տեղեկացնում է “AFP”-ը: ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնախումբը հաստատել է նոր պատժամիջոցները, որոնք նախատեսում են արգելել Եվրոպայից Սիրիա արտահանել “լյուքս” դասի ապրանքներ, ինչպես նաեւ ընդարձակել արգելքը` Սիրիա ուղարկելու սարքավորումներ, որոնք Արեւմուտքի կարծիքով կարող են օգտագործվել […]

Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին անհիմն ու սադրիչ գործողությունների վրա վատնած էներգիան ուղղորդել ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը

Անցած շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ անդամներին այդ կազմակերպությունում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի կողմից ներկայացվել են Հայաստանի մոտեցումներն Մեծամորի ատոմակայանի անվտանգության հարցի առնչությամբ, որի համար առիթ էր ընձեռել ադրբեջանական կողմը: Ոգեշնչվելով Սեուլում վերջերս կայացած միջուկային անվտանգության գագաթաժողովին Ալիեւի հնչեցրած անհեթեթ մեկնաբանություններից` Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է կրկնել իր նախագահի անհաջող քարոզչությունը ՄԱԿ ԱԽ-ում, ինչը մեր ունեցած տեղեկությունների համաձայն […]

Հակառակորդը հրադադարը խախտել է 450 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան  2700  կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: Henaran.am-ին հաղորդում են ԼՂ […]

ՄԱԿ-ը նոր բանաձեւ է ընդունել Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր բանաձեւ է ընդունել Սիրիայի վերաբերյալ, որը նախատեսում է դիտորդական խմբի անդամների թիվը 30-ից հասցնել 300-ի, տեղեկացնում է “Associated Press”-ը: Փաստաթղթի տեքստը կազմվել է ապրիլի 20-ին Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների կողմից առաջարկված բանաձեւի 2 տարբերակների հիման վրա: Բանաձեւը կքննարկվի այսօր` ապրիլի 21-ին: Համաձայն բանաձեւի տեքստի` նախնական 90 օրվա ընթացքում 300 դիտորդները կհետեւեն  […]

Ադրբեջանի նավթը մի օր կսպառվի, իսկ Արցախի ժողովրդի հավատն անսպառ է. Է.Շարմազանով

Այսօր Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ընդունել է իռլանդացի լրագրող Դանիել Մաքլասլինին: Դանիել Մաքլասլինը ԱԺ փոխնախագահին  տեղեկացրեց, որ անցած երկու օրվա ընթացքում եղել է Լեռնային Ղարաբաղում, որոշակի պատկերացում կազմել հիմնախնդրի վերաբերյալ: Նա խնդրեց ԱԺ փոխնախագահին իր գնահատականները  ներկայացնել ԼՂ հակամարտության վերաբերյալ. այն է` կայուն է արդյոք իրավիճակը, թե դեռեւս պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ կա: Է.Շարմազանովը կարեւորեց, […]

Պենտագոնի ղեկավարի կարծիքով` գրոհն Իրանի վրա հաջող կլինի

Իրանի միջուկային ծրագրի քննարկման համար “վեցնյակի” հետ` արդեն հայտարարված  հանդիպումից մեկ ամիս առաջ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկացած պահի պատրաստ է Իրանի դեմ պատերազմելու, չնայած որ հանդիպման ժամանակ կողմերը պետք է փորձեին հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով: “BBC”-ի “The Situation Room” հաղորդմանը Պանետան հայտնել է, որ ԱՄՆ-ը արդեն ունի Իրանի վրա հրթիռային […]

Եվրախորհրդարանի բանաձևը աջակցության ուղերձ է ուղարկում Հայաստանին և Մինսկի խմբին

2012 թ. ապրիլի 18-ին Եվրախորհրդարանը (ԵԽ) ընդունեց երկու բանաձև Հայաստանի և Ադբեջանի հետ Ասոցիացման համաձայնագրերի շուրջ տարվող բանակցությունների շրջանակներում: Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը (www.EuFoA.org) ողջունում է այն փաստը, որ Արևելյան համագործակցության հարցում ԵԽ-ն հավատարիմ մնաց իր հիմնարար արժեքներին, մասնավորապես շարունակական ժողովրդավարացմանը և հավասարակշռված մոտեցմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում: Այդ զեկույցը հատկապես աջակցական է Հայաստանի համար, բայց […]

Սիրիան հավաստիացնում է, որ կաջակցի դիտորդներին

Սիրիայի կառավարությունը հավաստիացրել է ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունին, որ հրադադարին հետեւող դիտորդների համար կապահովեն աշխատանքային բոլոր պայմանները, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Պան Գի Մունը հայտնել է, որ ինքը հանդիպել է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարիի հետ եւ ընդգծել օդային անվտանգության կարեւորությունը դիտորդների երթեւեկությունների համար: Պետքարտուղարը նաեւ խորհուրդ է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրադադար հաստատելու […]

Փարիզում կայանալիք հանդիպմանը կրկին կքննարկվի դրությունը Սիրիայում

Այսօր` ապրիլի 19-ին, Փարիզում տեղի կունենա 15 երկրների արտգործնախարարների հանդիպումը` նվիրված Սիրիայի իրավիճակին: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը նման միջոցառում անցկացնելու որոշումը բացատրել է նրանով, որ դա նոր ազդանշան կլինի Դամասկոսին եւ կցուցադրի իրենց աջակցությունը ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի  Անանին, հաղորդում է “РИА Новости”-ն: Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը` այն համարելով “միակողմանի” եւ ունակ` ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի