08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Կանադայում Շուշիի ազատագրման տարեդարձը նշել են համերգով

Ապրիլի 28-ին ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ Կանադահայոց Թեմի Առաջնորդարանի կազմակերպությամբ Մոնրեալի հռչակավոր Քլոդ Շամփայն դահլիճում մեկնարկեցին Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում: Այդ կապակցությամբ համերգային ծրագրով Երեւանից Կանադա են ժամանել երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները: Միջոցառման պատվավոր հյուր` ԱՄՆ-ում եւ Կանադայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց Շուշիի ազատագրման շրջադարձային նշանակությունն […]

ՄԱԿ-ի պետքարտուղարը դատապարտել է ահաբեկչությունները Սիրիայում

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ահաբեկչությունները Սիրիայում, հաղորդում է “РБК” կայքը: ՄԱԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ նա դատապարտում է Դամասկոս եւ Իդլիբ քաղաքներում ահաբեկիչների կողմից իրագործված պայթյունները, որոնց արդյունքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին: Փաստաթղթում մասնավորապես նշվում է. “Չնայած այն բանին, որ Սիրիայի այն տարածքներում, որտեղ հիմա գտնվում են դիտորդները, համեմատաբար խաղաղ իրավիճակ […]

Պայթյունների արդյունքում 20 մարդ է զոհվել Սիրիայում

Առնվազն 20 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Իդլիբ քաղաքի պայթյունների արդյունքում, տեղեկացնում է “BBC”-ն: Իդլիբի պայթյունները տեղի են ունեցել ՄԱԿ-ի դիտորդների աշխատանքն սկսելու ֆոնի վրա: Հենց այսօր` ապրիլի 30-ին, ՄԱԿ-ի դիտորդական առաջին խմբի 30 անդամներն սկսում իրենց աշխատանքը: Ապրիլի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունեց, ըստ որի Սիրիա ուղարկվող դիտորդների թիվը որոշվել է հասցնել […]

Թուրքիայում ավիրել են հայազգի երաժշտին նվիրված հուշարձանը

Թուրքական Յալովա քաղաքի մոտ գտնվող հայազգի երաժիշտ Օննո Թունջին նվիրված  հուշարձանը հիմնահատակ ավերել են, հաղորդում է “Աքշամ” պարբերականը: Թուրքիայում հայտնի հայազգի երաժիշտը մահացել է 1996-ին` ավիավթարի արդյունքում, երբ ընդամենը 48 տարեկան էր: Հուշարձանը կառուցվել էր 2002-ին, իսկ 15 օր առաջ անհայտ անձինք այն գետնին են հավասարեցրել: Յալովայի քաղաքապետը հայտնել է, որ Թունջի ընտանիքն արդեն իր […]

Շփման գծում մոնիթորինգ է անցկացվել

Այսօր` ապրիլի 30-ին հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում դիտարկում է անցկացվել ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, տեղեկացնում է “Regnum”-ը: Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ժիրի Աբերլեն, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի գրասենյակի համակարգող Փիթեր Քին, ինչպես նաեւ ներկայացուցչի դաշտային օգնական Ուիլյամ Փրայորը: Դիտարկումն […]

Ռազմագերիների հայրենադարձման հետ կապված Կարմիր Խաչի լիազորությունները շատ սահմանափակ են

Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե Ադրբեջանում գտնվող երեք հայ ռազմագերիներ տեղափոխվել են երրորդ երկիր: Մինչդեռ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հերքել են լուրը, հայտնելով, որ իրենք հանդիպել են՝ Ադրբեջանում գտնվող 3 հայ զինվորականներին ու 5 քաղաքացիական անձից բաղկացած ընտանիքին: Նրանք ծանոթացել են գերիների ապրելու պայմաններին: Զինվորներին ու ընտանիքին են փոխանցվել 2 նամակ, […]

Արցախյան ավանդական հարսանիքը` մայիսի 8-ին` Շուշիի ամրոցի մոտ

Մայիսի 8-ին Շուշիում ներկայացվելու է ‘’Արցախյան հարսանիք’’ բեմադրությունը` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Կարին’’ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նա նշեց, որ նախագծի մտահղացումը պատկանում է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին, իսկ  սցենարի հեղինակն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նախագծում հիմնականում ներգրավված  է […]

Ահմադինեժադը ջերմ ողջույններ է փոխանցել ՀՀ նախագահին եւ Հայաստանի ժողովրդին

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Թեհրան: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նախարար Նալբանդյանը Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Նախագահ Ահմադինեժադը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին […]

Հակառակորդը խախտել է հրադադարը 2600 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2600-ից ավելի  կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ապրիլի 23-ին եւ 24-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 220 անգամ՝ […]

Հրազենային վնասվածքից զինծառայող է զոհվել

Ապրիլի 27-ին ժ. 19.35-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում արձանագրվել է հրազենային զենքից մահացու վիրավորման դեպք, որի արդյունքում զոհվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Հովհաննես Մարատի Նիկողոսյանը: Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին հաղորդում են ԼՂ ՊԲ լրատվական ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի