17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիայի խորհրդարանական ընտրությունները կայացած են համարվում

Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները, տեղեկացնում է Ռուսաստանի  “Առաջին ալիքը”:

Նրանք կայացած են համարվում: Իշխանությունները նշում են, որ քվեարկությանը մասնակցողների թիվը բարձր է եղել, սակայն կոնկրետ թվեր առայժմ չեն հրապարակվում: Դեռեւս չի ավարտվել քվեաթերթիկների վերջնական հաշվարկը: Արդյունքները կհրապարակվեն առաջիկայում:

Առաջին անգամ բացի կառավարող “Բաաս” կուսակցությունից եւ նրա դաշնակից “Ազգային առաջադիմական ճակատ”-ից, ընտրություններին թույլ են տվել մասնակցել նաեւ 7 նոր քաղաքական միություններ:

Սիրիայում կայացած ընտրություններին հետեւել են ողջ աշխարհում, քանի որ ավելի քան մեկ տարի այնտեղ չէին դադարում զինված բախումները ընդդիմության եւ կառավարական զորքերի մեջ: Միայն վերջերս հրադադար կնքվեց, որը, սակայն, եւս ձեւական բնույթ է կրում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ