26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՂՀ նախագահության թեկնածուների առաջադրման գործընթացն ավարտված է

Հուլիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կկայանան հերթական նախագահական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար թեկնածությունների առաջադրումը սկսվեց ապրիլի 20-ին եւ ավարտվեց նախօրեին` մայիսի 5-ին: Թեկնածուների գրանցումը տեղի կունենա մայիսի 30-ից մինչու հունիսի 19-ը:

Անկախ ԼՂՀ-ի պատմության մեջ նախագահական 4 համազգային ընտրություններ են կայացել` 1996-ին, 1997-ին, 2002-ին եւ 2005-ին, եւ 5 խորհրդարանական ընտրություններ: Ընդ որում, դրանք բոլորն էլ անց են կացվել անկախ միջազգային դիտորդների ներկայությամբ, որոնք միշտ բարձր են գնահատել անցկացված ընտրությունները` թե կազմակերպչական, թե քվեարկության ընթացքի առումով: Պարբերաբար տեղի են ունենում նաեւ ՏԻՄ ընտրություններ: 2007-ի հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ դարձավ  Բակո Սահակյանը` հավաքելով ձայների 85,12 տոկոսը:

Մարտի 22-ին Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ ԿԸՀ-ի առաջին նիստը` ընտրություններին պատրաստվելու եւ դրանք անկացնելու վերաբերյալ: ԿԸՀ-ի անդամները հատկապես կենտրոնացած են գործնական ոլորտի հարցերի վրա, ինչպիսիք են ԶԼՄ-ների հավատարմագրումը, նոր քվեաթերթիկների եւ այլ փաստաթղթերի հաստատումը: Ընտրությունների անցկացման  կարգը փոքր-ինչ փոխվել է: Եթե նախկինում թեկնածուին կարող էր առաջարկել կուսակցություն կամ նախաձեռնող խումբ, ապա 2010-ին ԼՂՀ Ընտրական օրենսգրքում կատարած փոփոխություններից հետո նախաձեռնող խմբերը բացառվել են այդ գործընթացից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ