12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂՀ նախագահի պաշտոնի համար հավակնում են առայժմ չորս թեկնածու

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնի համար հավակնում են արդեն 4 թեկնածու: ԼՂՀ-ի ԿԸՀ-ում հայտնվել են անկուսակցական, գործազուրկ 65-ամյա Վալերի Խաչատրյանի փաստաթղթերը: ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն այս տարվա հուլիսի 19-ին: Իրենց թեկնածությունն են առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախյան հերոս, ԱԺ պատգամավոր, ԼՂՀ-ի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը, Ագրարային համալսարանի ղարաբաղյան մասնաճյուղի փոխռեկտոր Արկադի Սողոմոնյանը: […]

Կրկնակի ահաբեկչություն Դաղստանում. զոհեր եւ վիրավորներ կան /վիդեո/

Մայիսի 3-ի երեկոյան Դաղստանի մայրաքաղաքում 2 պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է “МК.ru”-ն: Մախաչկալա-Աստրախան ավտոճանապարհի վրա ոստիկանները կանգնեցրել են “ВАЗ” մակնիշի մեքենան` փաստաթղթերն ստուգելու նպատակով: Ավտոմեքենայի կանգնելու պահին անհայտ անձը գործարկել է պայթուցիկ սարքը: 15 րոպեից, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը եւ ԱԻՎ-ի փրկարարները, ինչպես նաեւ հավաքվել են անցորդները, տեղի է ունեցել 2-րդ պայթյունը: […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներՌոբերտ Բարդտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 11-13-ը կայցելեն  տարածաշրջան, տեղեկացնում է “АПА”-ն: Մայիսի 11-ին համանախագահները կայցելեն Հայաստան, 12-ին` Լեռնային Ղարաբաղ, 13-ին` Ադրբեջան: Այցի շրջանակներում համանախագահները կհանդիպեն հանրապետությունների նախագահների եւ ԱԳ նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը  եւ  […]

Արժե՞ արդյոք հանուն “Եվրատեսիլի” բանակցել Ալիեւի հետ. Spiegel

Մայիսի վերջին Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ” մրցույթի հետ կապված ավելի է մեծացել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանդեպ ուշադրությունը, մասնավորապես` մարդու իրավունքների ոլորտում: Գերմանական ‘Spiegel” ամսագիրը հրապարակել է Գերմանիայի ԱԳ նախարարության գաղտնի զեկույցը, որից պարզ է դառնում, որ Ադրբեջանում առկա են պետական ճնշումները: Եվրոպայի խոշորագույն հեռուսատատեսային իրադարձությունը` համաեվրոպական փոփ երաժշտության “Եվրատեսիլ” մրցույթը մայիսի 26-ին կկայանա մի երկրում, […]

Թուրքերը “ոչ ալկոհոլային” հյուրանոց կբացեն

Թուրքական Մարդին քաղաքում հունիսին կբացվի նոր հյուրանոց, որը մյուս  հյուրանոցներից կտարբերվի նրանով, որ այնտեղ կտրականապես կարգելվի ալկոհոլը: Այն կբացակայի ոչ միայն սենյակների բարերից, այլ նաեւ հյուրանոցի ընդհանուր բարից եւ ճաշացանկից, հաղորդում է “Travel”-ը: Ճամփորդների հիմնական մասը, որի վրա կենտրոնացած կլինի հյուրանոցը, գործարար-ճանապարհորդներն են, ովքեր լարված աշխատանքային օրվանից հետո հանգստի կարիք ունեն, ինչպես նաեւ մուսալմանները, ում […]

Պետդուման ԼՂ հակամարտության վերաբերյալ որոշում կքննարկի

ՌԴ Պետդումայի պատգամավոր, “Արդար Ռուսաստան” կուսակցության ներկայցուցիչ Ալեքսեյ Միտրոֆանովը  “Vesti.Az”-ին հայտնել է, որ ինքը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշում է մշակում, որը շուտով կներկայացնի Դումա: Միտրոֆանովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը հակված է ռազմական հարաբերությունների հաստատմանը, քանի որ այն  բարձրացնում է իր ռազմական հզորությունը տեխնիկայի նորագույն նմուշներով: “Ադրբեջանական կողմը ակտիվ կերպով պատրաստվում է պատերազմի եւ, իմ […]

“Եվրատեսիլը”` արտակարգ պատահարի պատճառ. գերմանացի մենեջերն ընկել է հյուրանոցի տանիքից

Բաքվում արտակարգ պատահար է տեղի ուենցել` կապված “Եվրատեսիլի” հետ: “Baku Crystal Hall” կառուցվող շինության տանիքից ընկել է մի գերմանացի մենեջեր: Բարեբախտաբար, նա ողջ է մնացել, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, տեղեկացնում է “Интерфакс”-ը: “Baku Crystal Hall”-ը, որտեղ էլ կայանալու է “Եվրատեսիլը” եւ կառուցմանը մասնակցում են գերմանացի մասնագետները, կառուցվում է շատ սեղմ ժամկետում: “Alpine Bau […]

Կանադայում Շուշիի ազատագրման տարեդարձը նշել են համերգով

Ապրիլի 28-ին ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ Կանադահայոց Թեմի Առաջնորդարանի կազմակերպությամբ Մոնրեալի հռչակավոր Քլոդ Շամփայն դահլիճում մեկնարկեցին Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում: Այդ կապակցությամբ համերգային ծրագրով Երեւանից Կանադա են ժամանել երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները: Միջոցառման պատվավոր հյուր` ԱՄՆ-ում եւ Կանադայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց Շուշիի ազատագրման շրջադարձային նշանակությունն […]

ՄԱԿ-ի պետքարտուղարը դատապարտել է ահաբեկչությունները Սիրիայում

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ահաբեկչությունները Սիրիայում, հաղորդում է “РБК” կայքը: ՄԱԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ նա դատապարտում է Դամասկոս եւ Իդլիբ քաղաքներում ահաբեկիչների կողմից իրագործված պայթյունները, որոնց արդյունքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին: Փաստաթղթում մասնավորապես նշվում է. “Չնայած այն բանին, որ Սիրիայի այն տարածքներում, որտեղ հիմա գտնվում են դիտորդները, համեմատաբար խաղաղ իրավիճակ […]

Պայթյունների արդյունքում 20 մարդ է զոհվել Սիրիայում

Առնվազն 20 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Իդլիբ քաղաքի պայթյունների արդյունքում, տեղեկացնում է “BBC”-ն: Իդլիբի պայթյունները տեղի են ունեցել ՄԱԿ-ի դիտորդների աշխատանքն սկսելու ֆոնի վրա: Հենց այսօր` ապրիլի 30-ին, ՄԱԿ-ի դիտորդական առաջին խմբի 30 անդամներն սկսում իրենց աշխատանքը: Ապրիլի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունեց, ըստ որի Սիրիա ուղարկվող դիտորդների թիվը որոշվել է հասցնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված