23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ժողովրդական տոնախմբություն` Շուշիի բերդի մոտ

Մայիսի 9-ին Շուշիի ‘Հին այգում’ (Շուշիի բերդի հարակից տարածքում) Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված Ժողովրդական տոնախմբություն է կազմակերպվել: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված տոնախմբությունը ուղեկցվում էր հայկական երգ ու պարով: Առանձին տաղավարներում ներկայացված էր արցախյան մշակույթը: Առանձին տաղավար ուներ նաեւ  ‘Նարեկացի’ արվեստի Միության Շուշիի կենտրոնը, որտեղ ներկայացվել էին  ‘Նարեկացի’ արվեստի Միության Շուշիի կենտրոնի […]

Հաղթանակի եռատոնի զորահանդես Ստեփանակերտում /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Արցախում շարունակվում են տոնական միջոցառումները, որոնց ևս նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի:            Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Հերթական պայթյունը Սիրիայում` ՄԱԿ-ի դիտորդների մեքենաների մոտ

6 սիրիացի զինծառայող են վնասվածքներ ստացել սիրիական բանակի բեռնատարի եւ ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան միջեւ տեղի ւոնեցած պայթյունի արդյունքում, հաղորդում է “AFP”-ը: Դեպքը տեղի է ունեցել Դերաա քաղաքի տարածքում` երկրի հարավ-արեւմուտքում: Միջազգային դիտորդներից ոչ ոք չի տուժել: Ներկա պահին Սիրիայում գործում է հրադադար` ըստ ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի կարգավորման ծրագրի: Ապրիլի 15-ին Սիրիա […]

Ստեփանակերտի ռազմական շքերթը՝ Ադրբեջանին ապտակ

Ինչպես սպասվում էր՝ Ստեփանակերտում անցած զորահանդեսը փայլուն անցավ, դա բացառիկ շքերթ էր, եւ դա մեծ ապտակ էր Ադրբեջանին: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այդ զորահանդեսը փայլուն վկայությունն էր մեր մարտունակ բանակի: ՛՛Այսօրվանից սկսած կստանանք արձագանքները Ադրբեջանից, եւ անշուշտ նրանց փորձագետները կսկսեն վերլուծել, թե ինչպես կարողացավ հայկական բանակը […]

Աստված պատժել է ադրբեջանցիներին. Ազգ

Այսօր Արցախում տոն է: Նշվում է Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը: Ըստ “Ազգ”-ի, այդ առթիվ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում անցկացվում է զորահանդես: Հանդիսություններ եղան Շուշիում: ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, կառավարության անդամները, խորհրդարանականներն ու բարձրաստիճան զինվորականները, Արցախ ժամանած հյուրերը հարգեցին Շուշիի ազատագրման մարտերում զոհվածների հիշատակը: Նրանք ծաղիկներ դրեցին տանկ-հուշարձանի զրահին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի […]

Ինտերպոլը փնտրում է Իրաքի փոխնախագահին

Ինտերպոլն այսպես կոչված “կարմիր ծանուցում” է տվել Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին:Այդ  մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Նրան մեղադրում են Իրաքում ահաբեկչությունների կազմակերպման եւ ֆինանսավորման մեջ: Ալ-Հաշեմին դարձել է Ինտերպոլի կողմից ամենաշատ փնտրվող հանցագործներից մեկը: Նրան կփնտրեն Ինտերպոլի անդամ 190 երկրներում, որոնց տեղական իշխանությունները կարող են ձերբակալել ալ-Հաշեմիին եւ հանձնել Իրաքին, որտեղ նրա ձերբակալման  հրամանը […]

Սիրիայի խորհրդարանական ընտրությունները կայացած են համարվում

Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները, տեղեկացնում է Ռուսաստանի  “Առաջին ալիքը”: Նրանք կայացած են համարվում: Իշխանությունները նշում են, որ քվեարկությանը մասնակցողների թիվը բարձր է եղել, սակայն կոնկրետ թվեր առայժմ չեն հրապարակվում: Դեռեւս չի ավարտվել քվեաթերթիկների վերջնական հաշվարկը: Արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: Առաջին անգամ բացի կառավարող “Բաաս” կուսակցությունից եւ նրա դաշնակից “Ազգային առաջադիմական ճակատ”-ից, ընտրություններին թույլ են տվել […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Շուշիի ազատագրման 20-ամյակին

Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախի Հանրապետություն` մասնակցելու Շուշիի ազատագրման 20-ամյակին և Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին: Վեհափառ Հայրապետի շքախմբի մեջ են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս […]

Սիրիայում ընտրություններ են

Վտանգավոր հրադադարի եւ քվեարկությունը բոյկոտի ենթարկելու ընդդիմության կոչերի ֆոնի վրա սիրիացիներն այսօր` մայիսի 7-ին, ուղղվել են ընտրատեղամասեր, որպեսզի մասնակցեն բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններին: Ընտրությունների մասին հայտարարել է նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը, ով 5 տարի անց որոշել է ցույց տալ, որ կարող է իր անհանգիստ երկրին նման հնարավորություն էլ տալ: Այս մասին հաղորդում է “BBCNEWS”-ը: Գլխավոր ընդդիմադիր […]

Երկրաշարժ Ադրբեջանում. 3-4 բալ ցնցումներ Հայաստանում

“Новости Грузия”-ի տեղեկություններով` ասյօր առավոտյան` Վրաստանի արեւելքում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Պետական սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` էպիկենտրոնը գտնվել է Կախեթիի տարածաշրջանում` Զեմո Քեդի գյուղից 12 կմ հեռավրության վրա: Միաժամանակ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը նշում է, որ էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանում: Ամերիկյան սեյսմոլոգների տվյալներով` երկրաշարժի ուժգնությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի