22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրանը պատրաստ է “ամեն ինչ նորից սկսել”

Իրանի իշխանությունները  պատրաստ են  “քայլ առաջ կատարել” եւ “ամեն ինչ նորից սկսել”, որպեսզի բանակցությունների միջոցով որոշում կայացնեն իրենց միջուկային ծրագրի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Միշել Ռոկարը, ով այժմ անհատական այցով գտնվում է Թեհրանում, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:

Հանգստյան օրերին նա բանակցություններ է վարել Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ:

“Պարոն Սալեհին ինձ հավաստիացրեց, որ Իրանը պատրաստ է քայլ կատարել`  հարթելու այն ճգնաժամը, որ ծագել է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ: Ես որեւէ կոնկրետ խոստում չեմ ստացել, սակայն կարծում եմ, որ Իրանը պատրաստ է զիջումների”,-հայտնել է Ռոկարը` հավելելով, որ բանակցությունների ընթացքում ինքը բազմիցս պնդել է, որ Թեհրանը ճշգրտորեն պատասխանի միջազգային հանրության հարցերին:

Ռոկարը նաեւ հայտնել է, որ Օլանդի` իշխանության գլուխ գալով Ֆրանսիան չի փոխելու իր “ամուր դիրքորոշումը” իրանյան հարցի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ