22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ  ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը  մայիսի 11-14-ը Երեւան եւ Բաքու կատարած այցից հետո  ամփոփել են այն հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է  ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը, հայտարարությունը հետեւյալ բովանդակությունն ունի.

“ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) , Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 11-14-ին այցելել են Երևան և Բաքու, որտեղ հանդիպումներ են ունեցել նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ` քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս ջանքերը:

Համանախագահները շարունակել են կողմերի հետ քննարկումները հունվարի 23-ին Սոչիում նախագահներ  Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրագործման մասին, այդ թվում համապարփակ խաղաղ կարգավորման շրջանակներում “Հիմնարար սկզբունքների” շուրջ համաձայնության հասնելու “արագացումը”, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննման մեխանիզմների մշակումն ու հումանիտար կապերի զարգացումը:

Համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծի երկայնքով վերջին միջադեպերի առնչությամբ: Նրանք կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ զերծ մնալ պատասխան գործողություններից` ողջունելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու  կողմերի  պատրաստակամության վերահաստատումը:

Համանախագահները կողմերի հետ քննարկել են նաև վստահության ամրապնդման միջոցների կիրառումն ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում` 1994-ի հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի միջև փոխվստահության ամրապնդման համար: Համանախագահները մտադիր են շարունակել քննարկումները 2 երկրների ԱԳ նախարարներ հետ մոտ ապագայում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ