23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ նստաշրջանը /ֆոտո/

ՀԱՊԿ 1ՀԱՊԿ 2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝  նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին, գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաեւ կազմակերպության անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետագա համատեղ քայլերին: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեության անցած տասը տարիների ընթացքում կազմակերպության հիմնական արդյունքները:

Նստաշրջանի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր, որտեղ գնահատական է տրվել միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին, ՀԱՊԿ-ի գործունեությանը: Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հիշյալ փաստաթղթով նաեւ հաստատել են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի նպատակներին եւ սկզբունքներին նվիրվածությունը, արտաքին քաղաքականության, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում, անդրազգային մարտահրավերներին եւ անվտանգությանն ու կայունությանն սպառնացող վտանգներին հակազդեցության բնագավառում դաշնակցային հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամությունը:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նաեւ որոշում է կայացրել կազմակերպության Պատվո նշանի հիմնման եւ Հավաքական անվտանգության խորհրդի պատվոգրով պարգեւատրելու մասին:

 Henaran.am-ին փոխանցում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ