Սիրիայի ընտրությունները ծիծաղելի են. Պետդեպ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ուշադրության արժանի չի համարում: Ընդհանուր առմամբ` ԱՄՆ-ը չի ճանաչում այդ ընտրությունները եւ դրանք “անօրինական” է համարում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, տեղեկացնում է “Вести”-ն:
Սիրիայի խորհրդարանական ընտրությունները կայացել են մայիսի 7-ին: Ընտրություններին մասնակցել է ավելի քան 5 մլն մարդ, այսինքն` ձայնի իրավունք ունեցողների 51,6 տոկոսը: Ընտրություններին հաղթանակ է գրանցել “ԲԱԱՍ” կառավարող կուսակցությունը, որը նոր սահմանադրության համաձայն կորցրել էր կառավարող կուսակցության կարգավիճակը: Սակայն չնայած ներքաղաքական ճգնաժամին, որն արդեն 14 տարի առկա է երկրում, կուսակցությանը հաջողվել է ստանալ ժողովրդի աջակցությունը: “Փորձել ընտրություններ անցկացնել բռնության, ներդաշնակության եւ միասնության բացակայության պայմաններում, պարզապես ծիծաղելի է: Մենք հաշվի չենք առնում այդ ընտրությունները“,-իր հայտարարության մեջ նշել է Նուլանդը:
Նա նաեւ հավելել է, որ դրությունը դեռեւս անհանգստացնող է Սիրիայում, քանի որ չեն դադարում բռնությունները: Այնտեղ, որտեղ ՄԱԿ-ի դիտորդներն են, բռնությունները դադարում են եւ սկսում են խաղաղ ցույցերը, սակայն երբ դիտորդները հեռանում են, բռնությունները կրկին սկսում են: