Սիրիայում կրկին հզոր պայթյուն է տեղի ուենցել /վիդեո/
Սիրիական Համա քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ըստ պաշտոնական տվյալների` առնվազն 16 մարդ է զոհվել, կան նաեւ վիրավորներ, որոնց թիվն առայժմ ճշտված չէ:
Ինչպես տեղեկացնում է “BBC”-ն, պայթյունը տեղի է ունեցել տան մեջ, որտեղ ահաբեկիչները փորձել են պատրաստել պայթուցիկ սարքը:
Սակայն ընդդիմադիրները պնդում են, որ ռմբակոծության արդյունքում տան վրա հրթիռ է ընկել, իսկ զոհվածների թիվը հասնում է 70-ի:
Ապրիլի 24-ին մայրաքաղաք Դամասկոսի Բարզեհ թաղամասում կրկին պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էր հետախուզության մի սպա: Սիրիայի կառավարական ԶԼՄ-ները պայթյունի համար մեղադրել են ահաբեկիչներին:
http://youtu.be/sHLvxz4V_fI