15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սաակաշվիլին պատրաստ է հրաժարվել իր մարմնի որոշ մասերից հանուն Վրաստանի միասնության

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է ծայրահեղ քայլերի դիմել` միայն թե Աբխազիան եւ Հարավային Օսիան կրկին լինեն Վրաստանի կազմի մեջ: Հանուն դրա նա պատրաստ է զոհաբերել նախագահի պաշտոնը եւ իր մարմնի որոշ մասեր: Այս մասին տեղեկացնում է “МК.ru”-ն:

Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը պատրաստ է վերադարձնել օկուպացված տարածքները եւ դուրս բերել զորքերը Վրաստանից, ինքը հենց այսօր էլ կհեռանա պաշտոնից: Այս անգամ էլ նա զերծ չի մնացել իրեն բնորոշ տարօրինակ ձեւակերպումներից. “Ես պատարստ եմ հանուն դրա նունիսկ կտրել իմ մարմնի այն մասերը, որոնցով նրանք շատ են հետաքրքրվում եւ ուղարկել իրենց: Ես դա առանց հեգնանքի եմ ասում”,-հայտարարել է Սաակաշվիլին` առանց նշելու, թե իր մարմնի հատկապես որ մասերով է հետաքրքրվում Մոսկվան:

Վրաստանի նախագահի կարծիքով` Ռուսաստանը փորձում է փոխել Վրաստանի իշխանությունները, քանի որ “զարգացող Վրաստանն ամենամեծ մղձավանջն է նրանց համար”: “Երկիրը, որին նրանք 2008-ին  ոչնչացրած էին համարում, նորից ոտքի կանգնեց եւ այնպիսի հաջողությունների հասավ, որ օրինակ դարձավ ոչ միայն ռոսւական ընդդիմության ու հարեւան երկրների, այլ նաեւ Ռուսաստանի ներկա իշխանությունների համար:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Վրաստանի  հետ միայն Սաակաշվիլիի հեռանալուց հետո: Մեդվեդեւը Վրաստանի նախագահին ավանել էր “դատարկություն”, “զրո” եւ հայտարարել, որ “նա վաղ թե ուշ կհեռանա քաղաքականության պատմությունից”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ