24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

Հայտնի երգչուհի Բեյոնսեն կրկին զարմացրել է ոչ միայն երկրպագուներին, այլ նաեւ սեփական ամուսնուն` ռեփեր Ջեյ Զիին: Նախկինում Բեյոնսեն սիրելիին երջանկացնում էր ավտոմեքենաներով, սակայն այս անգամ երգչուհին գերազանցել է սիրելիի սպասելիքները` նվիրելով նրան 50 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ: Նվերը Բեյոնսեն պատրաստել է հատուկ Հայրերի օրվա առթիվ` այդ կերպ ցույց տալով Ջեյ Զիին, թե որքան հրաշալի […]

ԼՂՀ արտգործնախարարության հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ՛՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների` Լոս-Կաբոսում արած համատեղ հայտարարությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  վերաբերյալ: Մենք միշտ դրական ենք վերաբերվել նման նախաձեռնություններին` ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, հաշվի առնելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները եւ հերթական անգամ հավաստում […]

Ասադ Ալամին կփոխարինի Հենրի Քերալը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ եւ այդ պաշտոնում նրան փոխարինող՝ տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալին: Այս մասին   Henaran.am-ին  հաղորդում են ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ […]

ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանն Ադրբեջանում խոստացել է

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու որոշման հաստատմանը հաջորդել են սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի ինտենսիվ հարցերը` Լեռնային Ղարաբաղի վրա շարունակվող հարձակումների եւ Ջուղայի հայկական եկեղեցու ավերման խնդիրների վերաբերյալ: Հարցուպատասխանի  ընթացքում Մորնինգսթարը հավաստիացրել է, որ իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ եւ […]

Տարածաշրջանում գրանցվել է 3 եւ ավելի բալ ուժգնության 8 երկրաշարժ

Ս.թ. հունիսի 14-ից մինչեվ 20-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 18-ին 3 բալ եվ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցել Մարտունի քաղաքից 3 կմ  հյուսիս-արեվելք եվ 3 կմ արեվելք: Տարածաշրջանում. 3 բալ եվ ավելի ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ: Հունիսի 14-ին Թուրքիայի Բիթլիս քաղաքից 56 կմ հարավ-արեվելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 5 բալ: […]

Հետմահու պարգեւատրվել է սահմանին զոհված զինծառայողը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության  նախագահ Բակո Սահակյանի  հունիսի 20-ի հրամանագրով,  ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգեւատրվել է “Մարտական ծառայություն” մեդալով: Հիշեցնենք, որ զինծառայողը հակառակորդի արձակած գնդակից մահացու վիրավորվել էր հունիսի 18-ին եւ հոսպիտալ տանելու ճանապարհին մահացել է:

Հերթական դիտարկումը շփման գծում անցել է առանց խախտումների

Հունիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի  շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ էին ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ Անթալ Հերդիչը (Հունգարիա): Շփման գծի հակառակ […]

Ազատազրկման է ենթարկվել Իլհամ Ալիեւը

Ադրբեջանի Խազարի շրջանային դատարանն ավարտել է աստվածաբան Իլհամ Ալիեւի նկատմամբ դատական գործը: Նա ձերբակալվել էր այս տարվա փետրվարին եւ մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին կետով` զենք եւ զինամթերք ապօրինի պահելու եւ վաճառելու  համար: Դատավոր Ֆաթիմա Միրիեւայի որոշմամբ` Ալիեւը դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման, հաղորդում է “Regnum”-ը:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Ադրբեջանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին “Regnum” գործակալությանը  հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` մեկնաբանելով “Մեծ քսանյակի” շրջանակներում ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների տարածած համատեղ հայտարարությունը: “Ներկա դրությունը պետք է փոխվի հանուն ողջ տարածաշրջանի ապագայի եւ բարգավաճման: Մենք համաձայն եք […]

ԱՄՆ պետքարտուղարությունը կրկին լիովին չի դատապարտում Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունները

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Քեն Խաչիկյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղարությանը` հունիսի 4-6-ը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունները դատապարտելու կոչով, որոնց ընթացում զոհվել էր 8 զինվոր: Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին ուղղված նամակին պատասխանել է պետքարտուղարի Եվոպայի եւ Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Պատասխան նամակում վերջինս նշել է, որ իրենք ցավում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի