06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Փոխգործակցություն-2012”-ը՝ Արթուր Բաղդասարյանի եւ Նիկոլայ Բորդյուժայի տեսադաշտում

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Երեւանում է գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ընդունել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության տարածքում  “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժության նախապատրաստմանը եւ անցկացմանը, ինչպես նաեւ  Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ընթացքին վերաբերող այլ հարցերի լայն շրջանակ:

Զորավարժությունը կազմակերպվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության  2012թ. ծրագրի շրջանակներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային իրադրությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ