11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումների մասին

ԼՂՀ ԱԳՆ-ն այսօր հանես է եկել հայտարարությամբ, որի մեջ ասվում է.           ,,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել կրակի դադարեցման ռեժիմը ԼՂՀ և Ադրբեջանի  զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով: Սույն թվականի հունիսի 18-ին ժամը 8.15-ին  Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված կոպիտ […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ

Հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադտկեն՝ Միացալ Նահանգներ, Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն եւ Ժակ Ֆորը՝ Ֆրանսիա) համատեղ հանդիպում ունեցան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Համանախագահները նախարարների հետ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով […]

Կրկին զինծառայող է զոհվել

Հունիսի 18-ի առավորտյան ժամը 08.25-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը: Վիրավորը հոսպիտալ տեղափոխվելուճանապարհին մահացել է: ՊԲ հրամանատարությունը խորապես ցավակցում է ժամկետային զինծառայող ԱրամԳյուլնազարյանի հարազատներին: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

Բաքուն փորձում է արդարանալ

Ադրբեջանի Միլի Մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը “Salam News”-ին հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջերս տեղի ունեցած դիվերսիաները ծրագրվել եւ ղեկավարվել են Ռուսաստանի կողմից: Ինչպես գրում է “artsakhtoday.com”-ը, Բաքուն նախ որոշեց թաքցնել  ՀՀ զինված ուժերի կողմից կրած իր ռազմական անհաջողությունները, իսկ այնուհետեւ ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ տարածել […]

Ալեքսանդր Մանասյանը մեր խեղված կերպարի շտկումը դժվարին, բայց լուծելի խնդիր է համարում

Ճիշտ կլինի, որ այս ամենը քննարկենք վերջին 20 տարիների զարգացումների ֆոնի վրա՝  լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Արցախյան հիմնախնդրի եւ վերջինի՝տարածաշրջանային հնարավոր զարգացումների մասին՝ նշեց ՀՀ ԳԱ թղթակից- անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսորԱլեքսանդր Մանասյանը: ՛՛ Վերջին 20 տարում Ադրբեջանը փորձել է ամրագրել այն կերպարը, թե ինքը միջազգային իրավունքի տեսանկյունից արդարացի է եւ իրավունք ունի պահանջել իր հողերի […]

Եւս 70 զոհ. Սիրիայում չեն դադարում թեժ մարտերը /վիդեո/

Սիրիայի կառավարական զորքերի եւ զինված ընդդիմության միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 70 մարդ: Հատկապես թեժ  մարտեր են մղվել մայրաքաղաք Դամասկոսի ծայրամասերում, հաղորդում է “BBC”-ն: ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքներն ստիպված են եղել դադարեցնել իրավիճակի վատթարացման պատճառով: Առաքելության ղեկավար, գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ դիտորդների վրա մի քանի […]

5500 կրակոց` շաբաթվա ընթացքում

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ […]

Խոջալուն` Անկարայո՞ ւմ

Անկարայի ամենամեծ շրջաններից հանդիսացող Մամակի 636-րդ պողոտան վերանվանվել է «Խոջալու»: Armenia.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը, տեղեկացնում է, որ Անկարայի Բոյուքշեհերի թաղապետարանի կողմից ընդունված որոշման համաձայն, հունիսի 12-ին Անկարայի ամենամեծ շրջաններից հանդիսացող եւ 558 223 բնակիչ ունեցող Մամակի 636-րդ պողոտան վերանվանվել է «Խոջալու»: Խոջալուի պողոտան  իրար է կապում Անկարայի Շահինթեփե, Շիրինթեփե, Միսկեթ և Դութլուկ թաղամասերը:

Սիրիայի հայ համայնքի հասցեին սպառնալիքներ կան. փորձագետ

Սիրիայում դեպքերի ամենաբացասական զարգացումը կլինի այն, եթե արմատական ընդդիմությունն իշխանության գլուխ գա: Նման կարծիք հայտնեցին  այսօր` հունիսի 15-ին, արաբագետ Արմեն Պետրոսյանը եւ իսլամագետ Սարգիս Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը: Սարգիս Գրիգորյանի կարծիքով` արմատական իսլամիստների` իշխանության գլուխ գալը բացասաբար կանդրադառնա երկրի առաջընթացի վրա, ինչպես նաեւ ոչ այնքան լավ տարբերակ կլինի տեղի հայ համայնքի համար: Արաբագետ  Արմեն Պետրոսյանն […]

Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ փախստականները կոչ են անում միջազգային հանրությանը սանձել Ադրբեջանին

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել, քանի դեռ ադրբեջանահայ  փախստականների հարցը բանակցային գործընթացի քննարկման առարկա չի դարձել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանը: Նրա խոսքով` Ադրբեջանը միջազգային ուժերի օգնությամբ իր նպատակներին հասնելու փորձ ունի, եւ հիմա էլ փորձում է  Հայաստանի վրա ճնշում գործադրել դրսի ուժերի օգնությամբ, ինչի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի