29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ պետքարտուղարությունը կրկին լիովին չի դատապարտում Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունները

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Քեն Խաչիկյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղարությանը` հունիսի 4-6-ը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունները դատապարտելու կոչով, որոնց ընթացում զոհվել էր 8 զինվոր:

Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին ուղղված նամակին պատասխանել է պետքարտուղարի Եվոպայի եւ Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Պատասխան նամակում վերջինս նշել է, որ իրենք ցավում են զոհերի համար, եւ որ ԱՄՆ-ը կոչ է արել հակամարտող կողմերին խուսափել ուժի կիրառումից:

Նա կրկնել է Հիլլարի Քլինթոնի նույն խոսքերը, որոնք պետքարտուղարն ասել էր տարածաշրջան կատարած իր վերջին այցի ժամանակ` վերահաստատելով, որ ուժի կրառումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Գորդոնը նշել է, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի աշխատել կողմերի հետ` խաղաղության հասնելու համար:

Հայ դատի գրասենյակի տնօրեն Քեն Խաչիկյանը, հիշեցնելով, որ Ադրբեջանը դեռեւս շարունակում է ռազմական հռետորաբանությունը, հարց է հնչեցնում` “քանի՞ մարդ պետք է զոհվի, որ ԱՄՆ-ը եւ միաջզգային հանրությունը վերջապես դատապարտեն Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունը”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ