10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Կարմիր խաչն այցելել է ադրբեջանցի ռազմագերուն

Ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Մամեդբագիր Թալիբին, ով գերի է վերցվել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում գտնող Թերթերի շրջանի Չայլի գյուղի մոտ, այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական ներկայացուցչության աշխատակիցները: Գերուն է փոխանցվել Կարմիր խաչի 3 նամակ, իսկ նրանից վերցվել է մեկ նամակ:

Շահումյանի հայաթափումից 20 տարի է անցել. կգա բաղձալի օրը /վիդեո/

1992-ի հունիսի 13-ն արցախյան արդեն իսկ քառամյա պատերազմի ամենաողբերգական օրերից մեկն էր: Լրատվամիջոցները պարբերաբար հայտարարում էին ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի բռնազավթման եւ հայաթափման մասին չարագուշակ եւ անհավատալի լուրը: Թեեւ թուրքերը եւ թվական, եւ զինական գերազանցություն ունեին, հայ ժողովրդի համար դժվար էր հավատալ, որ հայդուկների հզոր ջոկատները, որոնց շարքերում էին հայդուկապետ Շահենը եւ […]

ՄԱԿ-ը քաղաքացիական պատերազմ է հայտարարել Սիրիայում

Սիրիայում կատարվող դեպքերը վճռականորեն կարելի է քաղաքացիական պատերազմ անվանել: Նման հայտարարությամբ է հանդես եկել  խաղաղարար գործողությունների հարցերով ՄԱԿ-ի պետքարտուղարի օգնական Էրվե Լադսուսը: Նրա խոսքով` վերջին ընթացքում Սիրիայում բռնությունն այնքան զանգվածային է դարձել, որ այն փոխում է հակամարտության “բնույթը”, տեղեկացնում է “euronews”-ը: Հուլիսի վերջին ավարտվում է ՄԱԿ-ի առաքելության մանդատը, որին մնում է միայն հաստատել Քոֆի Անանի […]

Իրավիճակի որեւէ սրում անթույլատրելի է. ԵԱՀԿ գործող նախագահ

 ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 12-ին ընդունեց  ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Իմոն Գիլմորին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը` տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու առումով: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ դերը մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում եւ անհրաժեշտ համարեց այդ փոխգործակցության շարունակականությունը: ԱԺ նախագահը […]

Նյու Յորքում եւ Վիեննայում ՀՀ դիվանագիտական առաքելությունների ղեկավարները հայտարարություններ են տարածել

Օրերս Նյու Յորքում եւ Վիեննայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները համապատասխանաբար ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ անդամ երկրներին են տեղեկացրել Հայաստանի հետ սահմանին ու Արցախի հետ շփման գծում ադրբեջանական կողմի ոտնձգությունների ու սանձազերծած դիվերսիոն գործողությունների մասին: Դեսպաններն իրենց հայտարարությունների մեջ, մասնավորապես, նշել են. “Հատկանշական է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ մշտական խորհրդի կողմից 2012-ի Միավորված բյուջեի քննարկումների ժամանակ […]

Հայաստանի “մագնիսական գրոհները” եւ Բաքվի հոգեկան խանգարումը. ցնդաբանություն

Ադրբեջանական “Բիզիմ Յոլ” թերթին տված հարցազրույցում Տունզալյա Բայրամովա անունով մի կին, ով իրեն հոգեթերապեւտ է համարում, հայտարարել է, որ ադրբեջանցիների ներկա հոգեկան վիճակի խանգարումների, ինչպես նաեւ Ադրբեջանի  սոցիալական եւ ֆինանսական խնդիրների  համար մեղավոր են Հայաստանի “մագնիսական գրոհները”: Կնոջ համոզմամբ` ադրբեջանցիների դեպրեսիայի, հասարկության մեջ առկա ագրեսիայի, թշնամության եւ նման այլ երեւույթների 20 տոկոսը մագիայի արդյունք է: […]

Այսօր Մոնթեի մահվան տարելիցն է

  Այսօր Մոնթեի մահվան տարելիցն է: Ֆրեզնոյի մերձակայքում ծնված, Բըրկլիի համալսարանում ուսանած այրն իր արմատները պիտի գիտակցեր դեռ պատանեկան տարիներին, երբ ընտանիքի հետ այցելեց պատմական Հայաստան: Տիրապետում էր  7 լեզվի, հմուտ էր զինատեսակների գործածման ու ռազմարվեստի հարցերում, որն էլ մեծ օգուտ բերեց հայրենիքի պատշպանության ժամանակ։ Մարտնչել է Լիբանանի հայ համայնքի պաշտպանական կռիվներում, իսկ հետագայում՝ Արցախի […]

Եւրադատարանը կճանաչի Չախալյանի իրավունքների ոտնահարման փաստը. դոկտոր Ֆերնան դը Վարեն

Մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ Ֆերնան դը Վարենը պատրաստվում է ջավախահայերի խնդիրների եւ մասնավորապես ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի գործի մասին զեկույց ներկայացնել Եվրադատարան : ” Ազգային փոքրամասնություն լինելու վտավգները. մարդու իրավունքները եւ Չախալյանն ընդդեմ Վրաստանի” վերտառությամբ զեկույցը Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների ֆոնի վրա ներկայացնում է ջավախահայ քաղաքական գործչի ձերբակալման եւ դատավարության, ինչպես նաեւ […]

Ադրբեջանն ավելի է հակված նոր հակամարտություն սկսելուն. Թոմաս դե Վաալ

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի վրա վերջին բախումները  մեծամասշտաբ ռազմական գործողության չեն վերածվի: Նման կարծիք է  հայտնել Քարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը “Sunday’s Zaman”-ին տված հարցազրույցում: “Ես չեմ դիտարկում վերջին բախումները` որպես վերադարձ ղարաբաղյան պատերազմին”,-նշում է մասնագետը` ընդգծելով, որ Ադրբեջանն, անշուշտ, ավելի  հակված է նոր հակամարտություն սկսելուն, սակայն նրան ետ պահող պատճառներ էլ կան, […]

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ սրացումն անհանգստացնում է մեզ. Ապաթուրայ

Աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները իշխանությունների համար ժողովրդավարության թեսթ կլինեն: Այս մասին այսօր հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, ով պաշտոնական այցով Թբիլիսիում է գտնվում, տեղեկացնում է “Грузия.online”-ը: Ապաթուրայը Թբիլիսիում կհանդիպի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Գեորգի Բարամիձեի հետ նա ազդարարել է ՆԱՏՕ-ի շաբաթվա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի