27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախում սպասվում է քաղաքակիրթ մրցապայքար. սոցիոլոգ

“Սոցիոմետր” սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի կատարած ուսումնասիրությունների համաձայն, ԼՂՀ գործող նախագահ  Բակո Սահակյանի վարկանիշը 2007 թ-ի համեմատությամբ  աճել է:  Իր ուսումնասիրության արդյունքներն Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել է լրագրողներին:

 Հարցումներն անցկացվել են 2012թ մայիսի 26-27-ը Ստեփանակերտի 6 շրջկենտրոններում և 14 գյուղերում բնակվող մոտ 1000 չափահասների շրջանում: Ըստ այդմ, հարցվածների  86.7 տոկոսը կարծում է, որ գործող նախագահն իր պաշտոնավարման ընթացքում արել է ի պաշտոնե պահանջվածը և ավելին, 2007 թ-ի 66.3 տոկոսի համեմատ:  Հարցվածների  10.5 տոկոսն էլ համոզված է, որ Բակո Սահակյանն ավելի քիչ բան է արել, քան ի պաշտոնե պահանջվել է, իսկ 2.8 տոկոսը գտնում է, որ նա միայն վնաս է բերել եւ ոչինչ չի արել:  

Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսի 19-ին Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Առաջադրվել է չորս թեկնածու` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, Ագրարային համալսարանի ղարաբաղյան մասնաճյուղի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը եւ գործազուրկ Վալերի Խաչատրյանը: Հիմնական մրցակցությունը կընթանա գործող նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջեւ` որպես այլընտրանք Արցախի գործող իշխանությանը:

Սոցիոլոգի ներկայացմամբ թեկնածուների վարկանիշը հետևյալն է. “Բակո Սահակյան՝ 30 տոկոս, Վիտալի Բալասանյան՝ 3,5 տոկոս, Արկադի Սողոմոնյան՝ 1,5 տոկոս: Ընդ որում, ընտրություններին պարտադիր մասնակցելու պատրաստակամություն է հայտնել արցախցիների 84,3 տոկոսը: Մարդկանց 4,5 տոկոսն ասել է, որ հնարավոր է՝ մասնակցի, իսկ չմասնակցելու մասին հայտարարել է ԼՂՀ բնակչության 5 տոկոսը”:

Ադիբեկյանի խոսքով, Արցախում ընտրապայքարն ընթանում է քաղաքակիրթ մթնոլորտում, չկա պիտակավորում, չկա այն քաշքշուկը, որը տեսնում ենք Հայաստանում: ԼՂՀ-ն , բանախոսի դիտարկմամբ, հավակնում է լինել տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ