07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ փախստականները կոչ են անում միջազգային հանրությանը սանձել Ադրբեջանին

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել, քանի դեռ ադրբեջանահայ  փախստականների հարցը բանակցային գործընթացի քննարկման առարկա չի դարձել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանը միջազգային ուժերի օգնությամբ իր նպատակներին հասնելու փորձ ունի, եւ հիմա էլ փորձում է  Հայաստանի վրա ճնշում գործադրել դրսի ուժերի օգնությամբ, ինչի մասին վկայում են վերջին սահմանային միջադեպերը:

Սուսաննա Մելիքյանը նշեց, որ նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարի այցն Ադրբեջանի համար զսպվածության առիթ չդարձավ, իսկ միջազգային կազմակերպությունները դեռ փորձում են հավասարակշռել եւ հանդարտեցնել ագրեսորին եւ տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով իրենց “հավասարակշռված” քաղաքականությամբ ավելի են սանձարձակում Ադրբեջանին, մինչդեռ Արցախի անկախ հանրապետությունն արդեն 20 տարի է կերտում է իր ժողովրդավարական պետությունը եւ միայն խաղաղության կարիք ունի:

Սուսաննա Մելիքյանը` Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ փախստականների անունից կոչ է արել միջազգային կառույցներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանին սանձելու նպատակով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ