24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՌԴ-ը եւ Ֆրանսիան քննարկում են Սիրիայի ապագան

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի իշխանությունները քննարկում են, թե ինչ է լինելու Սիրիայում Բաշար ալ-Ասադի` իշխանությունից հեռանալուց հետո, հայտնում է “Росбалт”-ը:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ ներկայումս ռուսական կողմը այնքան էլ կապված չէ ալ-Ասադի հետ, քանի որ հասկանում է, որ նա բռնապետ եւ մարդասպան է, սակայն Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ով կզբաղեցնի նրա տեղը հետագայում:

Նախօրեին ռուսական իշխանությունների` Սիրիայի հանդեպ քաղաքականության քննադատությամբ էր հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը` կոչ անելով Մոսկվային անհապաղ վերանայել իր դիրքորոշումը, հակառակ դեպքում նրա շահերը Մերձավոր Արեւելքում կհայտնվեն սպառնալիքի տակ: Քլիթոնը հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է ցույց տա, որ իրոք խաղաղություն եւ կայունություն է ցանկանում եւ որ առանձնահատուկ սեր չի տածում Բաշար ալ-Ասադի հանդեպ:

ԱՄՆ պետքարտուղարը նաեւ կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել զենք մատակարարել Սիրիային: Քլինթոնն արդեն բազմիցս նշել է, որ Ռուսաստանը ռազմական ուղղաթիռներ է ուղարկում Սիրիա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ