07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

ԵԱՀԿ նախագահը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը Ադրբեջանի ԱԳ նախարարար Էլմար Մամեդյարովի հետ Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է “АПА” գործակալությունը:

Հանդիպման ամփոփիչ համատեղ մամլո ասուլիսին Մամեդյարովը Գիլմորին է ներկայացրել իր երկրի տեսակետը խնդրի վերաբերյալ: “Մենք եկել ենք այն եզրակացության, որ “ստատուս քվոն” անընդունելի է, խնդրի լուծումը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ”,- հայտարարել է Մամեդյարովը:

Գիլմորը եւս նշել է, որ հակամարտությունն անհրաժեշտ է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով, եւ որ ԵԱՀԿ-ն կարող է իր աջակցությունը ցուցաբերել` կողմերի հետագա երկխոսությունների համար նոր ձեւաչափ ներկայացնելով, շփման գծից դիպուկահարներին ետ կանչելու եւ միջադեպերի հետքննության անհրաժեշտության հարցում:

Գիլմորն ընդգծել է, որ լավ  է հասկանում “ստատուս քվոյի” վտանգը, քանի որ իր երկիրը` Իռլանդիան, եւս նման հակամարտություն է հաղթահարել:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ