23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն նաեւ այսօր

Մոսկվայում շարունակվում են բանակցությունները Իրանի եւ “վեցյակի” միջնորդների միջեւ Թեհրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները նշում են, որ  “կազմակերպված եւ լուրջ” մթնոլորտ է տիրում, չնայած դիրքորոշումների հակասությանը եւ որոշակի քայլեր անելու սպասելիքներին, գրում է “Российская газета”-ն:

Բանակցությունների նախորդ փուլի ժամանակ, որը տեղի  է ունեցել Բաղդադում, “վեցյակն” Իրանին էր ներկայացրել միջուկային ծրագրի կարգավորման տարբերակները, որոնք հիմնված էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծրագրի հիման վրա: Ծրագրի սկզբունքը կայանում էր “փուլերով առաջ ընթանալու եւ փոխադարձության” հիման վրա, երբ Իրանի վրայից հանվեն պատժամիջոցները` որոշակի պարտավորություններ կատարելու փոխարեն: Իսլամական հանրապետությունը իր հերթին 5 կետից բաղկացած պատասխան առաջարկություն էր արել` հիմնված միջուկային զենք չտարածելու համաձայնության վրա:

Միաժամանակ նախօրեին Լոս-Կաբոսում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Բեն Ռոդսը հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդրի լուծման համար դեռեւս ժամանակ եւ հնարավորություն կա:

Հիշեցնենք, որ 2012-ի սկզբին մասնագետները լրջորեն զգուշանում էին, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ կձեռնարկվեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ