Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Ադրբեջանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին “Regnum” գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` մեկնաբանելով “Մեծ քսանյակի” շրջանակներում ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների տարածած համատեղ հայտարարությունը:
“Ներկա դրությունը պետք է փոխվի հանուն ողջ տարածաշրջանի ապագայի եւ բարգավաճման: Մենք համաձայն եք այն դիրքորոշումների հետ, որոնք իրենց հայտարարության մեջ նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այն, որ կարիք չկա արհեստականորեն ձգձգել հակամարտության կարգավորումը, քանի որ այն ազդում է տարածաշրջանի ապագայի եւ ժողովուրդների ճակատագրերի վրա”,-հայտնել է Աբդուլաեւը:
Նա նշել է նաեւ, որ “Բաքուն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ղարաբաղյան հարցով համընդհանուր խաղաղության համաձայանգիր ստորագրել եւ միշտ էլ կողմ է եղել փոխվստահության ամրապնդմանը”: