11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ստեփանակերտի օդանավակայանն այլեւս երազանք չէ

Դեռ վերջերս թվում էր, թե Լեռնային Ղարաբաղում օդանավակայան կառուցելու գաղափարը անիրական է, եւ այն այդպես էլ իրականություն չի դառնա: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճերը թռիչքները դարձնում էին անհնարին, քանի որ Բաքուն հայտարարել էր, որ առանց իր թույլտվության ոչ մի  ինքնաթիռ վայրէջք չի կատարի Լեռնային Ղարաբաղում: Բայց, ինչպես պարզվեց, օդանավակայանն արդեն կառուցվել է եւ այն […]

Դիպուկահարները պետք է համապատասխան տարածքներից հետ քաշվեն. Ավստրիայի նախագահ

              “Ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել. կարող եմ միայն ասել, որ սա շատ բարդ խնդիր է”, այսօր ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալաով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ ասաց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը: Ֆիշերը նշեց, որ ծանոթ էտարբեր կողմերի կարծիքներին, լսել է Ադրբեջանի եւ Թուրքիայի […]

ԼՂ խնդրի շուրջ իրավիճակը մարտահրավեր է տարածաշրջանի ու եվրոպական անվտանգության համար. Սերժ Սարգսյան

ԼՂ խնդրի շուրջ ձեւավորված  իրավիճակը շարունակում է մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական անվտանգության համար”,-այսօր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին հարցին, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: “ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մենք այլընտրանք չենք տեսնում, բայց ցավոք Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը վերջին մեկ […]

Ստամբուլում մեկնարկել է ՍԾՏՀ գագաթաժողովը

Ստամբուլում այսօր` հունիս 26-ին, բացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության հոբելյանական 20-րդ գագաթաժողովը: Հայաստանը գագաթաժողովին կներկայացնի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, գրում է “Երկրամասը”` հղում անելով ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությանը: Հայաստանն այս կազմակերպության հիմնադիրներից մեկն է: 1992-ի հունիսի 25-ին Ստամբուլում գագաթաժողով հրավիրվեց, որի ժամանակ Սեւծովյան տարածաշրջանի 11 երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի […]

Օրենսդրական մարմինը կարող էր Ադրբեջանի հիշտակման օրվա փոխարեն ընդուներ բանաձեւ այլմոլորակայինների հիշատկման օր ստեղծելու մասին. ՀՀ ԱԳՆ

Երեկ հայկական լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրեց հաղորդագրությունն այն մասին, որ իբր ԱՄՆ Նյու Յորք նահանգը մի բանաձեւ է ընդունել, որտեղ մարտի 31-ը ճանաչվում է “Ադրբեջանի հիշատակման օր Նյու Յորք նահանգում”: Փորձեցինք մեր ամերիկյան աղբյուրների օգնությամբ սեփական հետաքննություն անցկացնել եւ հասկանալ թե ինչ է տեղի ունեցել իրականում: Նախ, պետք էր հասկանալ թե ինչպես եւ ինչու են […]

Ուորուիք քաղաքը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Ուորուիք քաղաքը 2012-ի մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր: Քաղաքապետ Սքոտ Ավետիսյանի տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. “Շնորհիվ հայ զինվորների քաջության եւ գերազանց մարտավարության ու կազմակերպվածության` Շուշին ազատագրվեց: Հայաստանի եւ Արցախի վերամիավորման փորձերը հանդիպեցին Ադրբեջանի կողմից իրականացվող սպանություններին, ջարդերին եւ տանջանքներին: Շուշիի ազատագրումը դարձել էր կյանքի եւ մահու հարց: Բացի […]

Թուրքիան չի պատերազմի Սիրիայի հետ

Թուրքիան մտադիր չէ Սիրիայի հետ պատերազմել կործանված ինքնաթիռի պատճառով, սակայն մտադիր է ներողություններ եւ փոխհատուցում պահանջել: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը, հաղորդում է “РИА Новости”-ն: Նա ընդգծել է, որ բացի փոխհատուցումից եւ ներողություններից, Անկարան չի բացառում նաեւ այլ քայլերի իրականացումը, սակայն չի մանրամասնել` ինչ քայլերի մասին է խոսքը: Թուրքական ռազմաօդային ուժերի […]

ԵԽԽՎ ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում տիրող վիճակի վերաբերյալ

Իրավիճակն Ադրբեջանում մտահոգության առիթ է տալիս եւ այդ թեման շոշափվել է բյուրոյի նիստին: Այս հայտարարությամբ է հանդես եկել ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը Ստրասբուրգում, տեղեկացնում է “Turan”-ը: “Նման իրավիճակը կազմակերպության ցանկացած անդամ-երկրում մտագոհիչ է եւ պետք է վերանայվի: Առաջին հերթին, խոսքը մարդու իրավունքների հետ կապված անբավարար վիճակի մասին է”, -նշել է Մինյոնն` անդրադառնալով Ադրբեջանից Մոնիթորինգային հանձնաժողովի […]

Սիրիահայության ապագան. պայքար անորոշության եւ ծրագրի միջեւ

Սիրիահայության ապագայի վրա լուրջ ներգործություն կարող են ունենալ մեկից ավելի կողմեր, դրանք են` Միջազգային ընկերակցությունը, սիրիական ընդդիմությունը, Թուրքիայի զինված ուժերը, հայությունը եւ Հայաստանի Հանրապետությունը: Ընդ որում, բոլոր կողմերից ցայսօր առաջարկված տարբերակները, չնչին բացառություններով, հարաբերակցվում են անորոշության փաստի հետ: Ավելի կոնկրետ` այդ առաջարկները չեն կրում իրականացման ծրագրային դրույթներ: Զորօրինակ, Միջազգային ընկերակցության օրակարգում այդ խնդիրը մինչեւ 2012-ի […]

Մահապատիժ` ալկոհոլ օգտագործելու համար

Իրանական դատարանը մահապատժի է ենթարկել 2 քաղաքացիների`մի քանի անգամ ալկոհոլ օգտագործելու համար, հաղորդում է “ISNA” գործակալությունը: Տղամարդկանց տեսել են ալկոհոլ օգտագործելիս 3 անգամ: Առաջին 2 անգամը նրանցից յուրաքանչյուրը մտրակի 80 հարված է ստացել: Տղամարդկանց անունները չեն հրապարակվում: Նրնաց մահապատիժը կիրականացվի այն ժամանակ, երբ հաստատվի Իրանի Գերագույն դատարանի կողմից: Ալկոհոլի գնումը եւ օգտագործումը խստորեն վերահսկվում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի