22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բաշար ալ-Ասադը խոստովանել է, որ իր երկրում պատերազմ է ընթանում

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խոստովանել է, որ ներկա պահին իր երկրում “իսկական պատերազմ” է ընթանում, հաղորդում է սիրիական պետական “SANA” գործակալությունը:

Համապատասխան հայտարարություն Ասադն արել է սիրիական նոր կառավարության առաջին նիստին: Նախագահը պահանջել է նախարարների կաբինետից գործի դնել բոլոր ունեցած ռեսուրսները` պատերազմում հաղթելու համար:

Ինչպես նշում է “Reuters”-ը, ալ-Ասադը երկրի իրավիճակը երբեք չի գնահատել որպես պատերազմ` պաշտոնական մակարդակով հայտարարելով, որ կառավարությունը պարզապես պայքարում է գրոհայինների տարբեր խմբավորումների դեմ, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից:

“Syrian Observatory for Human Rights” իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` հունիսի 27-ին Սիրիայում սպանվել է 68 խաղաղ բնակիչ, կառավարական բանակի 41 զինվոր եւ 7 ապստամբ: Մարտերը հիմնականում ընթացել են Դամասկոսի արվարձաններում:

Հակամարտությունը  Սիրիայում շարունակվում է արդեն ավելի քան մեկ տարի: Այս ընթացքում 15 հազար մարդ է զոհվել: 2012-ի հունիսին ՄԱԿ-ը Սիրիայում կատարվող դեպքերը պաշտոնապես հայտարարեց “քաղաքացիական պատերազմ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ