28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԼՂ հակամարտության գոտում մարդկության հանդեպ գործած հանցանքների համար պատասխանատու է Ադրբեջանը. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան

Հունիսի 25-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության  հարցերին նվիրված քննարկմանը, որին մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, հումանիտար հարցերով նրա տեղակալը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անդամ մոտ հինգ տասնյակ պետությունների ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպանը խոսելով, ԼՂ հակամարտության մասին՝  նշել է հակամարտության գոտում մարդկության հանդեպ հանցագործության համար Ադրբեջանի պատասխանավության մասին:  Կարեն Նազարյանն ասել է նաեւ, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են հարյուր հազարավոր տեղահանված ու փախստական հայերի իրավունքները ոտնահարելու, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանն ի պատասխան սանձազերծած էթնիկ զտումների ու ագրեսիայի, ինչպես նաեւ Խոջալուի բնակավայրում ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած սպանդի համար:

Դեսպան Նազարյանը նաեւ ԱԽ անդամների է տեղեկացրել, որ հակամարտության արդյունքում հիմնահատակ ավերվել են հայկական  բնակավայրերը` ներառյալ Արծվաշենը, ԼՂՀ հյուսիսային շրջանի Շահումյան, Գետաշեն եւ 18 այլ գյուղերը, որոնք երկու տասնյակ շարունակում են մնալ ադրբեջանի կողմից զավթված ու գրավյալ տարածքներ:

Դեսպան Նազարյանը, ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի` նույն օրն ավելի վաղ արված անհեթեթ հայտարարությունների, նաեւ նշել է, որ հայկական կողմը քաղաքացիական բնակչության ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների եւ բնակելի տների հանդեպ  շարունակվող հռթիռակոծություններն ու ռմբակոծությունները կանխելու համար միջազգային հումանիտար իրավունքի համաձայն իրականցրել է պաշտպանվելու իր պատասխանատվությունը: Նա նաեւ անդրադարձել է, որ ներկայումս Ադրբեջանը շարունակում է անկախ Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ ոտնձգությունները` մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շարունակվող կոչերը` իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք կվերացնեն քաղաքացիական բնակչության նկատմամբ սպառնալիքները:

Այդ համատեքստում դեսպանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների` անցած շաբաթ Լոս-Կաբոսում արված հայտարարությունն ու կոչ ուղղել ադրբեջանական կողմին դադարեցնել բոլոր տեսակի սադրանքները, ներառյալ` Հայաստանի հետ սահմանային շրջաններում ու ԼՂ հետ շփման գծում դիվերսիոն խմբեր գործողությունները:

Իր ելույթում Հայաստանի ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ ՄԱԿ-ի քաղաքացիական բնակչության պաշտպանության հայեցակարգի մշակման հարցերին, կարեւորել է պատժամիջոցների ռեժիմի կիրառման բարելավումը եւ պարտադիր բնույթ ունեցող բանաձեւերի իրագործումը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ