15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Համատեղ վարժանքներն ավարտվում են

Հունիսի 25-ին մեկնարկել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ ‘Փոխգործակցություն-2012’ համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը, որում ներգրավված են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ: Վարժանքների նպատակն է բարձրացնել համապատասխան կառույցների պատրաստվածության մակարդակը ռազմական դրության պայմաններում:

Անցկացվող վարժանքների շրջանակում հունիսի 26-ին հրավիրվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը: ԱԱԽ անդամները ներկայացրել են առաջարկություններ հետագա քայլերի վերաբերյալ:

Հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները և պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը՝ որոշում է ընդունվել համապատասխան գործողությունների իրականացման և օգնություն ստանալու նպատակով ՀԱՊԿ անդամ պետություններին դիմելու վերաբերյալ:

Անցկացվող վարժանքների շրջանակում հրավիրվել է նաև ՀՀ կառավարության նիստ, որի ընթացքում համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ են տրվել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:

Համատեղ վարժանքները կշարունակվեն մինչև հունիսի 27-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ