11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրաքում կրկին պայթյուններ են. զոհերի թիվը հասել է 40-ի

Այսօր` հուլիսի 3-ին, Իրաքի մի քանի տարածքներում պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է “Комсомольская правда”-ն: Երկրի հարավում գտնվող Էդ-Դիվանա քաղաքում ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում առնվազն 40 մարդ է զոհվել, 75-ը վիրավոր են: Պայթյունը տեղի է ունեցել մզկիթի մոտ, որտեղ հավաքված են եղել շիա ուխտավորները: Նրանք պատրաստվել են Քերբալա  քաղաք մեկնել, որտեղ եւս ահաբեկչություններ […]

Հուլիսի 10-ից կմեկնարկի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը, Իգոր Պոպովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 10-ից կսկեն իրենց տարածաշրջանային այցը, որն այս անգամ կմեկնարկի Բաքվից, տեղեկացնում է “APA”-ն: Ինչպես հայտնել է Իգոր Պոպովը, Բաքվից հետո իրենք կուղեւորվեն Լեռնային Ղարաբաղ, որից հետո` Երեւան: Նա հավելել է նաեւ, որ այցի շրջանակներում իրենք կհանդիպեն […]

Վրաստանում ջավախքահայերի որս է /վիդեո/

Վրաստանում աշնանը կայնալիք խորհրդարանական ընտրությունները անշուշտ իրենց անդարդարձը կունենան Ջավախքի հասարակական կյանքի վրա: Խոսելով թեմայի մասին` “Ջավախք” հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ասաց, որ Ջավախքում տեղի են ունեցել նոր ձերբակալություններ: Հետախուզում է  հայտարարվել  Մելիք Ռաիսյանի նկատմամբ: Նա նախկինում եղել է Սահակաշվիլիի կուսակցության շարքում, երկու անգամ պատգամավոր է ընտրվել, սակայն վերջին երկու տարում դարձել […]

Սիրիան բացահայտ հակամարտության մեջ չի լինի Թուրքիայի հետ. Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խոստացել է, որ Թուրքիայի հետ բացահայտ հակամարտություն չի լինի, հաղորդում է “Вести”-ն: “Մենք թույլ չենք տա, որ մեր հարաբերությունները բացահայտ առճակատման հասնեն, քանի որ դա կվնասի եւ Թուրքիային, եւ Սիրիային: Մենք վստահ ենք, որ թուրք ժողովուրդը պատերազմ չի ցանկանում”,-հայտարարել է ալ-Ասադը: Ինչ վերաբերում է թուրքական կառավարությանը, ապա նրա կարծիքով` այն հակված […]

Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի աշխատանքային ծրագիրը հաստատվել է

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` տասներորդ նիստը: Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները եւ եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվեց եւ հավանության արժանացավ  ԵՄԽԽ […]

Միակողմանի փոխզիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքը անհեթեթ է. Սեյրան Օհանյան

Անդրադառնալով Ադրբեջանի նախահարձակ կեցվածքին եվ այն հարցին, թե ինչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ հրահրելով սահմանային ընդհարումներ եւ ապակայունացնելով զինադադարի ռեժիմը, ‘Հայ զինվոր’ պաշտոնաթերթին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է. ‘Նպատակն է խանգարել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը, ստեղծելով լարվածություն, Հայաստանին ներքաշել զինված ընդհարումների մեջ, դրդել պատասխան գործողությունների, այնուհետեւ տարածել ստահոդ լուրեր, […]

ԱՄՆ-ը համոզել է ՌԴ-ին ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Ժնեւում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին հաջողվել է համոզել Ռուսաստանին հարկ եղած դեպքում ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա, հաղորդում է “Интерфакс”-ը: “Նրանք հասկացրեցին, որ չունեն ստրատեգիական շահեր, որոնցից դրդված կողմ լինեն ալ-Ասադի` իշխանության գլխին մնալուն”,-նշել է Քլինթոնը: Սակայն, պետքարտուղարի խոսքով, շուտափույթ եզրակացություններ անել պետք չէ: Նա […]

Սիրիայի սահման են ուղեւորվել նաեւ թուրքական կործանիչները

Թուրքական 6 “F-16” կործանիչներ ուղեւորվել են դեպի Սիրիայի սահման, հաղոդում  է “Интерфакс”-ը: Թուրքական զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ դա պատասխան էր սիրիական ուղղաթիռների մոտեցմանը թուրք-սիրիական սահմանին: Թուրք գեներալները միաժամանակ նշել են, որ սիրիական ուղղաթիռներն այս անգամ չեն խախտել սահմանը: Սակայն նրանց երեւալուց անմիջապես հետո թուրքական կործանիչներն օդ են բարձրացել: Թուրքիայի գլխավոր շտաբից հայտնել են, […]

Չպետք է ապրել ջունգլիների օրենքով եւ գլուխը ջայլամի նման թաքցնել /վիդեո/

“Ի՞նչ է նշանակում “ախռանա”, ի՞նչ կենդանություն է, ումի՞ց են վախենում: Իրենց ընտրած ժողովրդից:  Նույն ազգն ենք, բայց Ղարաբաղում չեմ տեսել որևիցե մեկը մի հատ նմուշի համար “ախռաննիկ”, “բուլտերիեր” ես չեմ նկատել: Ու էդ մարդիկ ամենավտանգված տեղում են ապրում,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով պաշտոնյաների թիկնապահների բարոյական եւ աշխատանքային կերպարին` ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա իր խոսքը սկսեց […]

Հանրապետականները Արցախում էին`սատարելու. Չորրորդ ինքնիշխանություն

Եթե ՀՀ ներքաղաքական դաշտը նոր վերաձեւումների փուլ է մտնում 2013-ի ընտրություններին ընդառաջ, ապա Արցախում նախագահական ընտրությունների եռման փուլը, ըստ “Չորրորդ ինքնիշխանության”,  գագաթնակետին է հասնում: Իհարկե միայն հուլիսի 19-ին պւսրգ կդառնա, թե արցախցիների քանի տոկոսն է գնում գործող նախագահ Բակո Սահակյանի հետեւից, սակայն առայժմ կարեւորն այն է, որ քաղաքական էլիտայի զգալի հատվածը համախմբվում է նրա շուրջը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի