11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂ-ն կմիանա հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, այսօր` հուլիսի 11-ին, Ստեփանակերտում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղը եւս կմիանա հակամարտության կարգավորման գործընթացին: Առայժմ կոնկրետ ժամկետ չի նշվել, համանախագահները միայն նշել են, որ ԼՂ-ն կմիանա բանակցային գործընթացի “որոշակի փուլին”, հաղորդում է “Ազատություն”  ռադիոկայանը: Համանախագահներն այսօր հատել են հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գիծն ադրբեջանական կողմից: […]

Ջավախքահայության համար մեծ տարբերություն չկա` որ քաղաքական ուժը կգա իշխանության գլուխ. վրացագետ

Վրաստանի իշխանությունները հայաբնակ տարածքներում խիստ քաղաքականություն են վարում եւ ակնհայտորեն ճնշում են գործադրում հայերի նկատմամաբ: Այս մասին խոսեց վրացագետ Ալիկ Էրոյանցը հուլիսի 11-ին կայացած մամլո ասուլիսին: Վրացագետը վկայում է, որ բացի գյուղատնտեսական եւ մարդու իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներից, որ ծառացել են ջավախքահայության դեմ, առաջնային է նաեւ հայոց լեզվի խնդիրը: Կրճատվել են հայոց լեզվի […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատել են շփման գիծը

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Դիտարկման ժամանակ, հերթական այցով տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /Ռուսաստան/, Ռոբերտ Բրադտկեն /ԱՄՆ/, Ժակ Ֆորը /Ֆրանսիա/ և ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը […]

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն հանդիպի. Ազգ

Տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի ու Ժակ Ֆորի մեկնարկած այցելության ավարտից հետո նախատեսվում է  հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին գրում է “Ազգ”-ը, նշելով որ երեկ Բաքվում հայտարարել է Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը :   Պոպովը մանրամասնել է, որ մոտ հեռանկարում, հնարավոր է` ամառային արձակուրդների ավարտից հետո, ԵԱՀԿ Մինսկի […]

Գրազ են եկել ԼՂ նախագահի վրա. Հրապարակ

Ինչպես գրում է “Հրապարակ”-ը, թերթի  թղթակիցը հետաքրքիր տեսարանի է ականատես եղել. “Եվրոստանի” Մանվել Բադեյանն ու Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, խոսելով ԼՂնախագահական ընտրությունների թեկնածուների հնարավորությունների շուրջ, ընդհանուր հայտարարի չեն եկել ու որոշել են գրազ գալ. Բադեյանը պնդել է, որ շատ է հարգում Վիտալիին, բայց նա կստանա ընդամենը 6-7, լավ` մինչեւ 10 տոկոս: Իսագուլյանը սկզբում […]

Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր` հուլիսի 10-ին, Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին, Ռոբերտ Բրադտկեին, Իգոր Պոպովին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է “APA”-ն: Համանախագահներն Ալիեւի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարատության ներկայիս կարգավիճակը եւ կարգավորման հեռանկարները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, հուլիսի 11-ին համանախագահներն Ադրբեջանի կողմից […]

Մեկնարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան

Այսօր` հուլիսի 10-ին, մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Ժակ Ֆորը, Ռոբերտ Բրադտկեն եւ Իգոր Պոպովը հուլիսի 10-12-ը կայցելեն Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ, գրում է “Кавказский узел”-ը: Համանախագահները կհատեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը եւ, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմից կանցնեն  ղարաբաղյան կողմ: Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժակ Ֆորը Բաքու է ժամանել հուլիսի 9-ին: […]

Անկարան ուշադիր հետեւում է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ զարգացումներին

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայոց ցեղասապանության հերքումը քրեականացնող նոր օրինագծի վերաբերյալ հայտարարությունը հավանաբար քաղաքական շարժառիթներ ունի, գրում է ‘Երկրամասը”: “Քանի որ ընտրությունների ժամանակ Օլանդի հավաքած ձայների թիվը մոտ էր նրա չհավաքած ձայների թվին, հավանաբար նա մտադիր է ընդարձակել իր քաղաքական դաշտը: Ցանկացած գործողությանը հետեւում է որոշակի […]

Դիպուկահարներին հանել շփման գծից. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

“Չի կարելի հասնել խաղաղության եւ վստահութան, երբ բնակչությունն անընդհատ վախենում է սեփական կյանքի համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ  գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը  “Turan” գործակալությանը տված հարցազրուցում` անդրադառնալով ղարաբաղյան խնդրին: Զանյերը համոզմունք է հայտնել, որ չնայած մի շարք հիասթափություների, բացի խաղաղ բանակցային գործընթացից այլ ուղի չի տեսնում հակամարտության կարգավորման համար: “Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մարդկային […]

ՀՀԿ-ն Արցախում հավաք է անում

Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ, օգոստոսի 24-26-ը Ստեփանակերտում կհրավիրվի հայկական քաղաքական կուսակցությունների առաջին կլոր սեղանը, որտեղ քննարկվելու են քաղաքական համակարգին ու ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր: Անցկացվող  ֆորումի մասին  այսօր տեղեկացրեց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, որ այս շաբաթ արդեն հրավերները կուղարկվեն քաղաքական ուժերին: Կլոր սեղանին հրավիրվելու են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական  կուսակցությունները՝ . համապատախանաբար 6 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի