24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռազմական սպառնալիքներն իրականում քաղաքական ռեսուրս են, ոչ թե պատերազմին նպաստող նախադրյալ. քաղաքագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արեւմտյան մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերից  հետո տարածաշրջան, մենք արդեն համոզվում ենք, որ ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի դինամիկան, որը  նկատելի է Կազանի գագաթաժողովից հետո, արդեն դառնում է իրականություն: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը խոսեց “Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած այցի շրջանակներում  հնարավոր զարգացումներին:

Քաղաքագետը նշեց, որ “բանակցային գործընթացում խոսքն այլեւս չի գնում այսպես կոչված “մադրիդյան սկզբունքների” հրատապ ընդունման մասին, քանի որ հասկանալի է, որ դա այնքան էլ իրատեսական չէ, առաջին հերթին`  Ադրբեջանի կողմից”:

Ըստ Մինասյանի` թե Սոչիում, թե Կազանում պայմանավորվածություններն ընթանում էին ոչ թե “հիմնարար սկզբուքների”  կամ “ստատուս քվոն” փոխելու մասին, այլ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի, դիպուկահարների դուրս բերման հետ կապված բոլոր խնդիրների շուրջ: “Մենք տեսնում ենք, որ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը չի ցանկանում իրագործել, չնայած որ միջազգային ազդեցիկ ուժերի ճնշումից հետո էլ է Ադրբեջանը մերժեց գնալ ադ քայլին, եւ դա բավականին տրամաբանական է, քանի որ  շփման գոտում միջադեպերի առկայությունը միգուցե վերջին լծակն է, որ Ադրբեջանը կարող է օգտագործել բանակցային գործընթացում, որովհետեւ այլ ձեւով ռեալ բանակցային գործընթացի վրա ազդել, ազդել հայկական կողմի, միջազգային հանրության վրա, Ադրբեջանն այլեւս չի կարող, հետեւաբար շատ լուրջ ճնշում պիտի գործադրվի Ադրբեջանի վրա, որ նա գնա այդ քայլին”,-նշեց քաղաքագետը` նկատելով, որ վերջերս Ադրբեջանը, կարելի է ասել, օգնում է այդ փաստին:

Հիշենք հունիսին` ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցի ընթացքում շփման գծում տեղի ունեցած միջադեպերը` ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները, որոնք փաստորեն, հակառակ արդյունքն ունեցան Ադրբեջանի համար, քանի որ դրանք արեւմտյան պաշտոնյաների եւ միջազգային կազմակերպությունների համար Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բավականին լուրջ թեմա դարձան:

Մինասյանի համոզմամբ` ինչպես մեկ կամ 2 տարի առաջ հասկանալի դարձավ, որ ռազմական սպառնալիքներն իրականում քաղաքական ռեսուրս են, ոչ թե պատերազմին նպաստող նախադրյալ, նույն կերպ մենք հիմա ենք տեսնում, որ այս իրավիճակում բուն “մադրիդյան սկզբունքների” ընդունումը եւս ավելի շատ քաղաքական հռետորություն է, քան քաղաքական իրականություն: “Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ “ստատուս քվո”-ն ավելի է ամրապնդվում, եւ եթե միջազգային գերտերությունների ճնշման տակ մենք ստանանք ինչ-որ մի մեխանիզմ, որը որ կարելի է եթե ոչ վերացնել, այլ գոնե նվազեցնել այդ միջադեպերի քանակը, ապա մենք կունենանք մի նոր պատկեր ղարաբաղյան հիմնահարցում` ավելի երկարաժամկետ եւ միգուցե ավելի կայուն”,-հավելեց բանախոսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ