11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՆԱՏՕ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել շփման գծում առկա իրավիճակի վերաբերյալ

Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը երկօրյա պաշտոնական այցով  գտնվում է Ադրբեջանում, հաղորդում է “РИА Новости”-ն: Նշելով, որ Ադրբեջանի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն օրակարգում չէ, Ապաթուրայը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին ամիսներին առկա լարվածության վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի […]

Իրանը հայտարարել է, որ հաշված րոպեների ընթացքում կոչնչացնի ամերիկյան բազաները

Ցանկացած գորհի դեպքում Իրանը պատրաստ է պատասխան գործողությունների դրսից, որի դեպքում ԱՄՆ-ի մերձավորարեւելյան  բազաները կոչնչացվեն հաշված րոպեների ընթացքում: Այդ մասին հայտարարել է իսլամական հեղափոխության պահակախմբի ավիատեզերական ուժերի ղեկավար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն: “Մենք քայլեր ենք ձեռնարկել, որոնց շնորհիվ կարող ենք հարձակումից մի քանի րոպե հետո 35 բազա ոչնչացնել”,-հայտնել է նա “Fars” գործակալությանը` հավելելով, որ խոսքը […]

Մեկնարկել է ԵՄ նախագահի այցն Ադրբեջան

Հուլիսի 5-ին ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է  “АПА”-ն, Բաքվի “Հեյդար Ալիեւ” Միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը եւ այլ պաշտանատար անձինք: Օդանավակայնում  վան Ռոմպեյը եւ Էյուբովը կարճատեւ զրույց են ունեցել:

Սիրիական ընդդիմության կոնֆերանսն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով

Արաբական երկրների լիգայի կազմակերպած սիրիական ընդդիմության կոնֆերանսը Կահիրեում ավարտվել է մասնակիցների զանգվածային ծեծկռտուքով, գրում է “Взгляд”-ը: Կոնֆերանսին մասնակցել են ընդդիմադիր տարբեր խմբավորումների 250 ներկայացուցիչներ: Նրանք քննարկել են երկրի համար կարեւորագույն հարցեր, այդ թվում` անցումային կառավարության եւ օտար երկրներին ռազմական միջամտության համար խնդրելու հարցերը: Ընդդիմադիր 2 խոշոր խմբավորումները` Սիրիական Ազգային խորհուրդը եւ Սիրիական Ազգային Համակարգող խումբը, […]

ԼՂՀ պարի պետական համույթը անցկացնում է համերգներ Ֆրանսիայում

Հուլիսի 6-ից 14-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Գոմբերի ամրոցում անցկացվելիք պարի ազգագրական փառատոնին կմասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարի պետական համույթը, տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Փառատոնի շեմին` hուլիսի 2-ին, տեղի ունեցավ համույթի անդրանիկ ելույթը Վալանս քաղաքում: Միջոցառումը նաեւ առիթ հանդիսացավ, որպեսզի ներկայացվի “Արցախ. հայկական ավանդույթների եւ արվեստի այգի” գիրքը`  նվիրված Արցախի անկախության 20-ամյակին: Դասախոսություններով […]

Թուրքական կործանված ինքնաթիռում գտնվող օդաչուների դիակները գտնվել են

Միջերկրական ծովում գտնվել են այն 2 օդաչուների դիակները, որոնք գտնվել են սիրիացիների կողմից ռմբակոծված “F4-4E” ինքնաթիռում, հաղորդում է “Associated Press”-ը: Զոհված օդաչուների դիակները եւ ինքնաթիռի մնացորդները գտնվել են “EV Nautilus” հետազոտական նավով Միջերկրական ծովի արեւելյան մասում` հազար մետր խորության վրա: Որոնողական աշխատանքները շարունակվում էին հունիսի 22-ից: Ավելի վաղ արդեն տեղեկություն էր հաղորդվել, որ ինքնաթիռի մնացորդները […]

ԵՄ նախագահը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանում

Հուլիսի 4-5-ին Ադրբեջան  կատարելիք այցի շրջանակներում ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Նատիկ Ալիեւի եւ խորհրդարանի խոսնակ Օգտա Ասադովի հետ, տեղեկացնում են ադրբեջանական կայքերը: Ռոմպեյի այցի օրակարգում ընդգրկված է նաեւ ելույթը օտար լեզուների համալսարանում:

Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար. Սերժ Սարգսյան

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին: Բանակցությունների արդյունքները Հայաստանի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:  “Ուրախ եմ պարոն վան Ռոմպոյին առաջին անգամ Երևանում ողջունելու առիթով: Եվրոպական միությունից նման բարձր մակարդակի այցը մեծապես նպաստում է մեր հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Պարոն […]

Սիրիայի նախագահը չի բացառում իր հրաժարականը

Արեւմտյան քաղաքական գործիչները համոզում են Ռուսաստանին քաղաքական ապաստան տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Սակայն Մոսկվան առայժմ չի պատրաստվում նման քայլի դիմել, հաղորդում է “pravda.ru”-ն: Նման տեղեկություն է հայտնվել նաեւ արեւմտյան ԶԼՄ-ներում, ըստ որի ալ-Ասադը ոչ միայն կտեղափոխվի Ռուսաստան, այլ նաեւ արդեն փոխանցել է իր բոլոր կուտակուները: Սակայն ռուսական կողմը չի հաստատել այդ տեղեկությունը` ընդգծելով, որ […]

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Ջավախքում քաղաքական հալածանքների նոր ալիքը

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է վրաց իշխանությունների կողմից Ջավախքում նախաձեռնած քաղաքական հալածանքների նոր ալիքը և, մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող քրեական հետապնդումը։ Վրաց իշխանությունների այս գործողությունները տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին և ուղղված են ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախքահայ գործիչների և ակտիվիստների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի