08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիայի նախագահը մեղադրում է Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրել է Սաուդյան Արաբիային, Քաթարին եւ Թուրքիային ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` Սիրիայի հակամարտության  խաղաղ կարգավորման ծրագրի ձախողման համար, գրում է “Комсомольская правда”-ն:

“Մենք գիտենք, որ Անանը մի շարք խոչընդոտների է հանդիպում, սակայն չպետք է թույլ տալ, որ նրա ծրագիրը ձախողվի, քանի որ այն շատ լավ ծրագիր է: Հիմնական խոչընդոտն այն է, որ շատ երկրներ  չեն էլ ցանկանում, որ այդ ծրագիրն իրականացվի, դրա համար էլ նրանք քաղաքական աջակցություն են առաջարկում եւ շարունակում են ահաբեկիչներին ապահովել զենքով եւ փողով”,-հայտնել է ալ-Ասադը “Erste”  հեռուստաալիքին:

Սիրիայի նախագահի կարծիքով` Սաուդյան Արաբիան եւ Քաթարը ապստամբներին զենք են մատակարարում, իսկ Թուրքիան իր հերթին “մաքսանենգության համար նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերում”:

Ավելի վաղ Քոֆի Անանն արդեն  ընդունել է իր ծրագրի ձախողումը: Այն նախատեսում էր հրադադար սիրիացի  զինվորակնների եւ ընդդիմության միջեւ: Բացի այդ, հրադադարի հաստատման գործընթացին պետք է ներկա լինեին ՄԱԿ-ի դիտորդները, սակայն չդադարող արյունահեղության պատճառով նրանց աշխատանքը դադարեցվեց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ