Սիրիայի հյուսիսում “ավտանգության գոտիներ” են ստեղծվել
Սիրիայի հյուսիսում` սահմանային գոտիներում, մի շարք “անվտանգության տարածքներ” են բացվել ապստամբների համար:
“Փաստորեն դա բուֆերային գոտի է, սակայն պաշտոնապես այն դեռեւս ոչ ոք չի կոչում այդպես: Այն ձգվում է սահմանի երկայնքով, սակայն ապստամբները գիտեն` որտեղ թաքնվել հակառակորդից եւ լիցքավորել զենքը: Շատ մասերում հնարավոր է առանց խոչընդոտների անցնել Թուրքիա”,-հայտնել է բրիտանական “The Guardian”-ի թղթակից Մարտին Չուլովը “Lenta.ru” կայքին:
Չուլովի խոսքով` Սիրիայի մեծությամբ 2-րդ քաղաքի` Հալեպի տարածքը պաշարման մեջ է եւ ամբողջովին ապստամբների վերահսկողության տակ է գտնվում: Քաղաքում կանայք, ծերեր եւ երեխաներ չեն մնացել, միայն տղամարդիկ են, որոնք կարող են զենք օգտագործել: Ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջանները ռմբակոծման են ենթարկվում թե գիշերը, թե ցերեկը:
Ընդհանուր առմամբ Սիրիայի հյուսիսային հատվածի վիճակը Չուլովը գնահատել է որպես “վատ եւ ավելի վատթարացող”: