11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իտալացի արվեստագետները Երեւանի քաղաքապետի հյուրն էին

Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը հանդիպել է Շուշիում անցկացվելիք քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսի եւ սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երեւան ժամանած արվեստագետների հետ։ Ողջունելով հյուրերին, որոնց թվում են Իտալիայի ամենահին ու հայտնի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  միջոցառման նախաձեռնողներին եւ կազմակերպիչներին, ինչպես նաեւ մասնակիցներին պատրաստակամության համար եւ  ընդգծել, […]

Դամասկոսի բնակելի թաղամասերը ռմբակոծվել են /վիդեո/

Սիրիայի անվտանգության ուժերն առաջին անգամ հրետանային ռմբակոծության են ենթարկել Դամասկոսի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերը` Բաշար ալ-Ասադի վարչակազմի դեմ ապստամբության սկզբից ի վեր: Մարդիկ խուճապի մեջ են եւ աշխատում են փախչել իրենց թաղամասերից որքան հնարավոր է շուտ, հաղորդում է “Росбалт”-ը: Ակտիվիստների խոսքով` անվտանգության ուժերը կրակ են բացել Քաֆար Սուսե թաղամասի ուղղությամբ: Վերջին օրերի ընթացքում, իրավապաշտպանների տվյալներով, […]

Մեզ համար կարեւոր է ընտրությունների երեւույթն Արցախում, ոչ թե այն, թե ով կընտրվի. քաղաքագետ

“Ղարաբաղի հասարակությունը համախմբված է: Մեզ համար կարեւոր է ընտրությունների երեւույթն այս երկրում, ոչ թե այն, թե ով կընտրվի”,-հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը լրագրողների հետ հանդիպմանը: Քաղաքագետի կարծիքով` մրցակցային պայքարն արդյունքում բերում է համախմբվածության: Կարծիքների վերաբերյալ, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մտել է փակուղի, նա վստահություն հայտնեց, որ ինքը շարժ նկատում է: Որպես ապացույց իր խոսքերի` Մարգարովը […]

Թուրքիան 97 տարի ձախողել է սեփական պատմության հետ առերեսվելը ՀՀ ԱԳ նախարար

“Թուրքական առաջարկվող նմանատիպ  կոմբինացիաներին միջազգային հանրությունն առաջարկում է այլ կոմբինացիաներ` առանց նախապայմանների արձանագրությունների վավերացում, առանց նախապայմանների այդ համաձայնությունների իրականացում եւ զերծ մնալ փորձերից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել  ԼՂ հակամարտության կարգավորման հետ եւ չմիջամտել ԼՂ համշկամարտության կարգավորման գործընթացին”,-այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար […]

ՀՀ դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշման հետ. Էդվարդ Նալբանդյան

 “Երբ եռանախագահները հայտարարում են, որ պետք  զերծ մնալ մաքսիմալիստական հայտարարություններից, Ադրբեջանը հայտարարում է` “առել, առնում և առնելու են ավելի մեծ քանակով զենք”, եռանախագահներն առաջարկում են միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել, ամրապնդել հրադադարի ռեժիմը,  Ադրբեջանն ասում ` մենք կարիք չունենք ոչ մեխանիզմի ստեծման, ոչ դիպուկահարների դուրս բերման: Այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ […]

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարեւորեց շփման գծից դիպուկահարների հեռացման անհրաժեշտությունը

“ԼՂ hակամարտությունը պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծվի: ԵԱՀԿ-ն իր ամբողջ գործիքակազմով իր ծառայություններն ի սպաս է  դնում կողմերին` ի նպաստ խնդրի խաղաղ հանգուցալուծման եւ Բաքվում, եւ Երեւանում ես նույն ուղերձն եմ հղել”,-քիչ առաջ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն: Լամբերտո Զանյեն լուրջ մտահոգություն հայտնեց շփման գծի […]

Ռազմական սպառնալիքներն իրականում քաղաքական ռեսուրս են, ոչ թե պատերազմին նպաստող նախադրյալ. քաղաքագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արեւմտյան մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերից  հետո տարածաշրջան, մենք արդեն համոզվում ենք, որ ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի դինամիկան, որը  նկատելի է Կազանի գագաթաժողովից հետո, արդեն դառնում է իրականություն: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը խոսեց “Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով […]

Իրանի հոգեւոր առաջնորդը կոչ է արել պատրաստվել պատերազմի

Իրանի Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այատոլլա Ալի Խամենեին կոչ է արել իր հայրենակիցներին պատրաստվել առաջիկայում կայանալիք պատերազմին եւ աշխարհի վերջին: Նա հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում խոսել է “մեծ առաջնորդի”` 12-րդ “գաղտնի” իմամ Մահդիի գալստի մասին, գրում է “MK.RU”-ն: Շիաների հավատքի համաձայն` իմամ Մահդին պետք է հայտնվի “վերջին դատաստանի” օրը աշխարհը փրկելու համար: Այատոլլան […]

Ռուսաստանը կրկին դեմ է ՄԱԿ-ի` Սիրիայի վերաբերյալ ընդունած բանաձեւին

Ռուսաստանը չի աջակցի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը, որը Սիրիայի դեմ պատժամիջոցների սպառնալիքով է: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ալեքսանդր Պանկինը, գրում է “Росбалт”-ը: Նրա խոսքով` արեւմտյան երկրներն առաջարկում են ընդունել մի բանաձեւ, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ, եթե այնտեղ չդադարի բռնությունը: Պանկինն ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ է […]

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը հանդիպեց Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել է հայ-ռուսական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի ընդգրկուն օրակարգ: նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ օրակարգը շատ հարուստ է, եւ այն թույլ է տալիս առաջ մղել երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի հարաբերություններն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի