01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՂ խնդիրն առաջնային կլինի Ուկրաինայի` ԵԱՀԿ նախագահության ընթացքում

ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Ուկրաինան մտադիր է խթանել ղարաբաղյան գործընթացի լուծումը` ընդհուպ մինչեւ հստակ որոշումների հասնելը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը` ԱՊՀ, Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:

Ուկրաինան ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի 2013-ին` ըստ 2010-ի նոյեմբերին ԵԱՀԿ 56 անդամ-երկրների կայացրած որոշման: Յանուկովիչը շեշտել է, որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնական զրույցները` հակամարտության կարգավորման շուրջ, կսկսվեն 2013-ի հունվարին: Նա հատուկ ուշադրության է հրավիրել այն փաստը, որ ինքը լավ հարաբերությունների մեջ է թե Հայաստանի, թե Ադրբեջանի նախագահների հետ:

Ուկրաինայի նախագահը եւս նշել է, որ բացի խաղաղ կարգավորումից այլ ուղի չկա` մեջբերելով “Վատ խաղաղությունը” պատերազմից լավ է” ասացվածքը:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ