28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ղարաբաղի հարցում՝ նոր մոտեցումներ չկան. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի փոխանցմամբ,  ԱՄՆ պետքարտուղարը տարածաշրջանային այցի ընթացքում խոսեց “նոր առաջարկների” մասին, որ շուտով կներկայացվեն կողմերին։ Համանախագահները դա չարեցին։ Այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ դրանց կուրատորը ոչ թե Մինսկի խումբն է, այլ Միացյալ Նահանգները։

Պատասխանելով թերթի այս հարցին, ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է. “Կարծում եմ, այնուամենայնիվ, հիմնական շեշտը դրվելու է ոչ թե նոր առաջարկների վրա՝ հաշվի առնելով, որ աշնանը Հայաստանը մտնում է ակտիվ ներքաղաքական զարգացումների փուլ, եւ նույնը սպասվում է Ադրբեջանում, այլ խաղաղության եւ կայունության պահպանման միջոցառումների վրա։

Չեմ կարծում, թե կլինեն նոր առաջարկներ. ավելի շուտ կողմերին կներկայացվեն հումանիտար բնույթի մոտեցումներ՝ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման ներքո ինչ-որ կոնկրետ քայլեր, կապված հասարակական սեկտորների համագործակցության, շփումների ակտիվացման հետ, բայց ոչ քաղաքական քայլեր, որոնք կարելի է համարել բացառիկ հակամարտության կարգավորման համար”։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ