28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարեւորեց շփման գծից դիպուկահարների հեռացման անհրաժեշտությունը

“ԼՂ hակամարտությունը պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծվի: ԵԱՀԿ-ն իր ամբողջ գործիքակազմով իր ծառայություններն ի սպաս է  դնում կողմերին` ի նպաստ խնդրի խաղաղ հանգուցալուծման եւ Բաքվում, եւ Երեւանում ես նույն ուղերձն եմ հղել”,-քիչ առաջ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն:

Լամբերտո Զանյեն լուրջ մտահոգություն հայտնեց շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման ու սահմանային միջադեպերի առնչությամբ:

“Կարեւոր է մի շարք միջոցառումներ ձեռնարկել տեղում իրավիճակը կայունացնելու համար, որոնք քաղաքական բանակցություններից առավել են:  Չնայած մենք ճանաչում ենք, որ ստատուս քվոն ինքնին դեռ լուծում չէ , բայց  կարեւոր է խուսափել նմանօրինակ միջադեպերի կրկնությունից, ուստի կարեւոր է, որ  կողմերը ձեռնպահ մնան հակահարվածի միջոցներից: Լավ  կլիներ դիպուկահարների հեռացմանն ուղղված նախաձեռնությունների ականատեսը լինել:

Մեզ համար լավ կլիներ ամրացնել մեր մոնիտորինգի գործառույթը: Կարեւոր կլիներ ստեղծել մեխանիզմ` հետաքննելու համար միջադեպերը”,-ասաց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը` կարեւորելով նաեւ քաղաքացիական հասարակության ու խորհրդարանականների շփումների միջոցով երկու երկրների հասարակությունների միջեւ երկխոսության խրախուսումը:

Լամբերտո Զանյեն շեշտեց, որ Հայաստանը ԵԱՀԿ համայնքի ակտիվ մասնակից է .”Ես ՀՀ հետ կանխորոշում եմ կառուցողական աշխատանք”,-ընդգծեց նա եւ հավելեց, որ ԵԱՀԿ-ն շարունակում է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Հիշեցնեննք, որ հուլիսի 11-13-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն: Այցելության ընթացքում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Նշենք նաեւ, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը համընկնում է տարածաշրջան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելության հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ